ԱԺ իշխող խմբակցությունը Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածու է առաջադրել Ժիրայր Մխիթարյանին

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից Ժիրայր Մխիթարյանն առաջադրվել է Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածու: Նրա թեկնածությունը Ազգային ժողովի՝ մարտի 27-ի նիստին ներկայացրեց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը:

Ժիրայր Մխիթարյանը ծնվել է 1993 թվականին Երևանում: 2012 թվականին գերազանցությամբ ավարտել է ԵՊՀ-ն՝ ստանալով տնտեսագիտության բակալավրի որակավորում, իսկ 2014-ին՝ տնտեսագիտության մագիստրոսի աստիճան: Զուգահեռ սովորել է Հայաստանի ամերիկյան համալսարանում՝ ստանալով գործարար կառավարման մագիստրոսի որակավորւմ: 2017-ին ավարտել է ասպիրանտուրան՝ ստանալով տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան:

Աշխատանքային գործունեությունը սկսել է 2016 թվականից: Աշխատել է Կենտրոնական բանկում՝ որպես բանկային համակարգի կարգավորման մասնագետ, ապա՝ Հաշվեքննիչ պալատում՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ: Այժմ զբաղեցնում է Հաշվեքննիչ պալատի կատարողականի հաշվեքննության վարչության պետի պաշտոնը: Զբաղվել է նաև դասախոսական աշխատանքով: Որակավորված աուդիտոր է:

Ելույթի շրջանակում Ժիրայր Մխիթարյանն ընդգծեց, որ աշխատանքային գործունեության շուրջ 1 տասնամյակն անցել է պետական համակարգում, հիմնական մասը՝ Հաշվեքննիչ պալատում՝ սկսած կառույցի ձևավորումից մինչ այժմ, որն ընդգրկել է գործունեության տարբեր ուղղություններ:

«Դա թույլ է տվել կուտակել արտաքին պետական հաշվեքննության բնագավառում փորձ ու գիտելիք, որն Ազգային ժողովի հավանության պարագայում պատրաստակամ եմ ծառայեցնել Հաշվեքննիչ պալատի հետագա զարգացման գործին»,- ասաց նա:

Related Posts

Սյունիքի նախկին մարզպետին հրավիրել են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն. «Հետք»

«Սյունիքի նախկին մարզպետ, Ոստիկանության պետի նախկին առաջին տեղակալ Հունան Պողոսյանը, որդին ու կինը 2025թ. մայիսի 8-ին հրավիրվել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն: Նրանց պատկանող գույքի…

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Համբուրգի քաղաքապետի հանդիպումը

Պաշտոնական այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Համբուրգի քաղաքապետ Պետեր Չենչերի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան–Գերմանիա հարաբերությունների զարգացմանը նպաստող ապակենտրոնացված համագործակցությունը, այդ թվում՝ տնտեսական, ներդրումային, կրթական ու…