Գերիների հարցը լուծելու ժամկետն անկախ է խաղաղության պայմանագրի ստորագրման փաստից, նրանք պետք է հիմա վերադարձվեն. Խանդանյան

Խոսքն այն մասին էր, որ այս բանակցությունները և այս խաղաղության գործընթացն իր բովանդակությամբ և ընթացքով շատ լավ միջոց է գերիների հարցը լուծելու համար: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը՝ անդրադառնալով վարչապետ Փաշինյանի այն հայտարարությանը, թե այն խաղաղությունը, որի ճանապարհով հայկական կողմը գնում է, գերիների հարցի լուծման ամենաէֆեկտիվ ճանապարհն է:

«Դա չի նշանակում է, որ միայն խաղաղության պայմանագրի ստորագրմամբ է պայմանավորված գերիների վերադարձը: Մնացած բոլոր դիվանագիտական գործիքակազմն օգտագործվում է հարցը լուծելու համար, և դրա ժամկետներն անկախ են խաղաղության պայմանագրի ստորագրման փաստից, որովհետև մենք կարծում ենք, որ գերիները պետք է հիմա վերադարձվեն»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ երեկ Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով գերիների հարցին, հայտարարել էր, թե այն խաղաղությունը, որի ճանապարհով հայկական կողմը գնում է, գերիների հարցի լուծման ամենաէֆեկտիվ ճանապարհն է, և որ ավելի էֆեկտիվ ճանապարհ գոյություն չունի:

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ընդդիմադիր պատգամավորը փաստացի ստիպեց իշխող կուսակցության պատգամավորներին հարգել զոհված զինվորների հիշատակը

«Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Էդգար Ղազարյանը օգոստոսի 2-ին Ազգային ժողովի առաջին նիստում փաստացի ստիպեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներին հարգել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զոհված պաշտպանների հիշատակը՝ հենց խորհրդարանի…