Եվրոպացի առաջնորդները քննարկել են Ուկրաինայի անվտանգության ամրապնդման հարցը

Փարիզում Վոլոդիմիր Զելենսկու մասնակցությամբ տեղի է ունեցել եվրոպացի առաջնորդների հանդիպումը: Օրակարգում են Ուկրաինայի անվտանգության ամրապնդման հարցը և Ռուսաստան-Ուկրաինա հնարավոր խաղաղության գործարքում Եվրոպայի դերը։ Գագաթնաժողովին ընդառաջ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Դոնալդ Թրամփի հետ։
Եվրոպացի առաջնորդների հանդիպումից հետո Մակրոնը հայտնել է, որ բրիտանական և ֆրանսիական ռազմական պատվիրակություններ կայցելեն Ուկրաինա՝ երկրի զինված ուժերի ապագա ձևաչափը մշակելու համար: Նաև առաջարկներ կմշակվեն՝ մշտադիտարկելու հնարավոր հրադադարի ռեժիմը:
Չնայած խաղաղության և հրադադարի մասին խոսակցություններին՝ Ուկրաինան և Ռուսաստանը կրկին հայտարարել են փոխադարձ հարվածների մասին: Ռուսական կողմի տվյալով՝ ուկրաինական ուժերը թիրախավորել են Դաշնության էներգետիկ ենթակառուցվածքը: Ռուսաստանի զինված ուժերն էլ հարվածել են Խարկովին և Դնեպրին: Վնասվել են քաղաքացիական օբյեկտներ, հայտնի է վիրավորների և զոհերի մասին:

Related Posts

Սերժ Սարգսյանն ընդունել է Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահի գլխավորած պատվիրակությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին Ազգային խորհրդի ղեկավարի տեղակալները, խորհրդարանում ներկայացված բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները: Ողջունելով հյուրերին՝…

Անի Կիրակոսյանը պնդում է՝ իրեն սպառնացել են վարչապետի ընտանիքի հետ կապված խաղային բիզնեսի գաղտնիքներ բացահայտելու համար

«Դիջիթեյն» ընկերության նախկին աշխատակից Անի Կիրակոսյանը, որին ավելի քան ինը տարվա աշխատանքից հետո ապօրինաբար աշխատանքից հեռացրել են, օրերս մեզ հետ կապ է հաստատել Միացյալ Նահանգներից։ Նրա պնդմամբ ընկերության ղեկավարներն ու…