Հայաստանի իշխանության դիրքորոշումը հաճախ հարցեր է առաջացնում. Զախարովան՝ ապաշրջափակման հարցով եռակողմ հանձնաժողովի մասին

Մարիա Զախարովան անդրադարձել է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետների համանախագահությամբ ապաշրջափակման հարցով եռակողմ հանձնաժողովի աշխատանքներին: Հիշեցնենք, որ ավելի վաղ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտնել էր, որ հանձնաժողովի նիստերը չեն շարունակվում կոնսենսուսի բացակայության պատճառով։
«Մենք տեսնում ենք արևմտյան երկրների կործանարար ազդեցությունը: Հայաստանի իշխանության դիրքորոշումն էլ երբեմն և հաճախ հարցեր է առաջացնում. այս երկու գործոնների պատճառով հանձնաժողովի շրջանակում գործակցությունը կանգ է առել։ Վստահ ենք, որ աշխատանքների վերսկսումը կնպաստի ոչ միայն Հարավային Կովկասի տրանսպորտային և լոգիստիկ համակարգի վերականգնմանը, այլև Հայաստանի և ամբողջ տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացմանը։ Եթե Երևանի դիրքորոշումը փոխվել է, դա Հայաստանի ինքնիշխան իրավունքն է, բայց լավ կլիներ՝ համապատասխան մակարդակով հայտարարվեր այդ մասին»,- ասել է ՌԴ ԱԳՆ խոսնակը։

Related Posts

Ընդդիմադիր պատգամավորը փաստացի ստիպեց իշխող կուսակցության պատգամավորներին հարգել զոհված զինվորների հիշատակը

«Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Էդգար Ղազարյանը օգոստոսի 2-ին Ազգային ժողովի առաջին նիստում փաստացի ստիպեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներին հարգել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զոհված պաշտպանների հիշատակը՝ հենց խորհրդարանի…

Նիկոլ Փաշինյանը նշանակվեց վարչապետ

ՔՊ–ի կողմից առաջադրված Նիկոլ Փաշինյանը նշանակվեց ՀՀ վարչապետ։ ՀՀ նախագահը ստորագրել է հրամանագիրը. «Հիմք ընդունելով Սահմանադրության 149-րդ հոդվածի 1-ին մասը՝ Նիկոլ Փաշինյանին նշանակել վարչապետ»։