Մինչև այս պահն արձագանք չկա. Խանդանյանը՝ Ադրբեջանի Միլի մեջլիսի պատգամավորներին ուղղված առաջարկի մասին

Ադրբեջանական կողմից մինչև այս պահն արձագանք չկա: Ես հույս ունեմ, որ արձագանքը կլինի դրական: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի Միլի մեջլիսի պատգամավորներին ուղղված՝ Հայաստան-Ադրբեջան սահմանի չեզոք մի տեղանքում հանդիպելու առաջարկին:

«Հաշվի առնելով, որ խաղաղության պայմանագրի տեքստը համաձայնեցված է, և պետք է արդեն բանակցություններ լինեն ստորագրման վայրի, տեղի գործընթացների մասին, որոնց հետևելու է նաև վավերացման գործընթաց խորհրդարաններում, ես պատեհ համարեցի, որ այս հարցերի շուրջ, և ոչ միայն այս հարցերի շուրջ, խոսել Ադրբեջանի պատգամավորների հետ, որովհետև, ի վերջո, մենք պետք է սկսենք խոսել միմյանց հետ, և ես առաջարկ ուղարկեցի: Մինչև այս պահն արձագանք չկա, և ես հույս ունեմ, որ դրական արձագանք կլինի: Այնուամենայնիվ, դեռ որևէ ազդակ չկա»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Սարգիս Խանդանյանը Ադրբեջանի Միլի մեջլիսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սամադ Սեյիդովին առաջարկել էր խորհրդարանական հանձնաժողովների հանդիպում անցկացնել՝ խաղաղության համաձայնագրի նախագծի վերաբերյալ կարծիքների փոխանակման և դրա վավերացման գործընթացի շուրջ քննարկումների նպատակով:

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ընդդիմադիր պատգամավորը փաստացի ստիպեց իշխող կուսակցության պատգամավորներին հարգել զոհված զինվորների հիշատակը

«Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Էդգար Ղազարյանը օգոստոսի 2-ին Ազգային ժողովի առաջին նիստում փաստացի ստիպեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներին հարգել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զոհված պաշտպանների հիշատակը՝ հենց խորհրդարանի…