Սա «Խաղաղության խաչմերուկի» իրականացման համար անհրաժեշտ նախապատրաստական աշխատանք է. Փաշինյանը՝ Նռնաձոր տանող ճանապարհի կառուցման մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության՝ մարտի 27-ի նիստին անդրադարձավ չզեկուցվող ռեժիմով քննարկված և ընդունված որոշման նախագծերից մեկին, որը ենթադրում է ճանապարհաշինական և կապիտալ ներդրումների փաթեթ:

«Մոտավորապես 5 մլրդ դրամի ծրագրերի ֆինանսավորման մասին է [խոսքը], որոնք տարբեր փուլերում են»,- ասաց Փաշինյանը՝ ընդգծելով, որ մի մասին արդեն ավարտական 5 տոկոսներն են վճարվելու:

Փաշինյանը թվարկեց այդ ճանապարհները, որոնց թվում է Գորիսից դեպի Վերին Շեն և Խոզնավար տանող ճանապարհի՝ 18,3 կմ հատվածը, որը նախատեսվում է սկսել և ավարտել այս տարի:

2025 թվականին նախատեսվում է նաև սկսել և ավարտել Կապան-Ծավ ավտոճանապարհի 15-րդ կիլոմետրից դեպի Նռնաձոր տանող 10,1 կմ երկարությամբ նոր ավտոճանապարհի կառուցման աշխատանքները:

«Այս նախագիծն ունի նրբություն. հիմա Նռնաձոր տանող ճանապարհի մի հատվածը համընկնում է նախկինում երկաթուղու գծերի հատվածի հետ, պաստառի հատվածի հետ: Եվ քանի որ մենք պլանավորում ենք տարածաշրջանային կոմունիկացիաների բացում, սա այդ աշխատանքների գործնական փուլն է: Այսինքն՝ ըստ էության, սա մեր «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրականացման համար անհրաժեշտ նախապատրաստական աշխատանք է, որը կոնկրետ է, որովհետև մեզ շատ քննադատում են, ասում են՝ մենք անընդհատ պատրաստակամություն ենք հայտնում, բայց սա գործնական քայլերից մեկն է: Մենք բնակավայրի համար այլընտրանքային ճանապարհ ենք ստեղծում, բայց նաև երկաթուղու ճանապարհն ենք ազատում, որովհետև երկաթուղին անցնելու այլ տարբերակ չունի, միայն այդ հատվածով կարող է անցնել: Հետևաբար այդ հատվածն ազատում ենք երկաթուղու կառուցումը հնարավոր դարձնելու համար»,- ասաց նա:

Related Posts

Սերժ Սարգսյանն ընդունել է Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահի գլխավորած պատվիրակությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին Ազգային խորհրդի ղեկավարի տեղակալները, խորհրդարանում ներկայացված բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները: Ողջունելով հյուրերին՝…

Անի Կիրակոսյանը պնդում է՝ իրեն սպառնացել են վարչապետի ընտանիքի հետ կապված խաղային բիզնեսի գաղտնիքներ բացահայտելու համար

«Դիջիթեյն» ընկերության նախկին աշխատակից Անի Կիրակոսյանը, որին ավելի քան ինը տարվա աշխատանքից հետո ապօրինաբար աշխատանքից հեռացրել են, օրերս մեզ հետ կապ է հաստատել Միացյալ Նահանգներից։ Նրա պնդմամբ ընկերության ղեկավարներն ու…