Պուտինն առաջարկել է Ուկրաինայում ժամանակավոր կառավարում մտցնել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է ՄԱԿ-ի և մի շարք երկրների հովանու ներքո քննարկել Ուկրաինայում «ժամանակավոր կառավարման» ներդրումը, որպեսզի այնտեղ ընտրություններ անցկացվեն։ Համապատասխան հայտարարությունը նա արել է «Արխանգելսկ» ատոմային սուզանավային հածանավի նավաստիների հետ շփման ժամանակ, հաղորդում են ռուսական լրատվական գործակալությունները:

«Սկզբունքորեն, իհարկե, հնարավոր կլիներ ՄԱԿ-ի, ԱՄՆ-ի հովանու ներքո, եվրոպական երկրների, իհարկե նաև՝ մեր գործընկերների և բարեկամների հետ քննարկել Ուկրաինայում ժամանակավոր կառավարում մտցնելու հնարավորությունը։ Դա անհրաժեշտ է ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու, գործունակ և ժողովրդի վստահությունը վայելող կառավարությանը իշխանության բերելու և հետո արդեն նրանց հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ սկսելու համար»,- ասել է Ռուսաստանի ղեկավարը։ Ըստ Պուտինի՝ նման պայմաններում ձևավորված Ուկրաինայի կառավարության հետ հնարավոր կլինի ստորագրել «լեգիտիմ փաստաթղթեր, որոնք կճանաչվեն ամբողջ աշխարհում և հուսալի կլինեն»:

Հրապարակման պահին ուկրաինական կողմը չի մեկնաբանել Պուտինի գաղափարը։ Միևնույն ժամանակ, Միացյալ Նահանգների Ազգային անվտանգության խորհրդի պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ Ուկրաինայում կառավարումը որոշվում է երկրի սահմանադրությամբ և ժողովրդի կողմից:

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ընդդիմադիր պատգամավորը փաստացի ստիպեց իշխող կուսակցության պատգամավորներին հարգել զոհված զինվորների հիշատակը

«Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Էդգար Ղազարյանը օգոստոսի 2-ին Ազգային ժողովի առաջին նիստում փաստացի ստիպեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներին հարգել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զոհված պաշտպանների հիշատակը՝ հենց խորհրդարանի…