Ինչպե՞ս արձագանքեցին համաշխարհային առաջնորդները Հռոմի պապի մահվանը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Հռոմի պապ Ֆրանցիսկոսին հարգանքի տուրք մատուցած աշխարհի առաջին առաջնորդներից էր, որը Պապին «ամենախոցելիների և փխրունների կողքին կանգնած խոնարհ մարդ» է անվանել, գրում է BBC-ն։

Իտալիայի վարչապետը հայտարել է, որ խորապես վշտացած է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մահվան բոթից։ «Ես պատիվ եմ ունեցել վայելելու նրա բարեկամությունը», -ասված է Իտալիայի վարչապետի հայտարարության մեջ՝ հավելելով, որ քահանայապետը «ևս մեկ անգամ աշխարհից հորդորեց քաջություն ունենալ՝ փոխելու ուղղությունը և գնալ ճանապարհով, որը «չի ավերում, այլ կատարելագործում, վերականգնում և պաշտպանում է»։

Սպիտակ տունը չորեքշաբթի հարգանքի տուրք է մատուցել Հռոմի պապին։ «Հանգչիր խաղաղությամբ, Ֆրանցիսկոս պապ»,- ասված է հաղորդագրության մեջ։ Ուրբաթ Իտալիա ժամանած ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը հանգստյան օրերին կարճատև հանդիպում էր ունեցել Հռոմի պապի հետ, հայտարարել է, որ ապրումակցում է «աշխարհի միլիոնավոր քրիստոնյաներին, ովքեր սիրում էին նրան»։

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը գրել է. «Ես սգում եմ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մահը. Նրա նվիրվածությունը խաղաղությանը, սոցիալական արդարությանը և ամենախոցելիներին անհուն ժառանգություն է թողնում: Հանգչիր խաղաղությամբ»:

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը Հռոմի պապ Ֆրանցիսկոսին հիշում է որպես «բարի, ջերմ և զգայուն մարդու»: Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ-Սիսին ընդգծել է, որ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը «խաղաղության, սիրո և կարեկցանքի ձայնն էր»:

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը գրել է, որ քահանայապետը միլիոնավոր մարդկանց ոգեշնչել է «իր խոնարհությամբ և անկեղծ սիրով պակաս բախտավորների հանդեպ», գրում է Bild-ը։ Նա նշել է, որ Պապի ժառանգությունը կշարունակի մարդկությանը առաջնորդել դեպի «ավելի արդար աշխարհ»:

Գերմանիայի ապագա կանցլեր Ֆրիդրիխ Մերցը քահանայապետին «արդարության և հաշտության համար անխոնջ պայքար մղած մարդ» է անվանել։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր ցավակցությունն է հայտնել Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մահվան կապակցությամբ: «Հռոմի պապ Ֆրանցիսկոսը մեծ միջազգային հեղինակություն է վայելել՝ որպես քրիստոնեական ուսմունքի հավատարիմ ծառա, իմաստուն կրոնավոր և պետական ​​գործիչ, մարդասիրության և արդարության բարձր արժեքների հետևողական պաշտպան»,-նշել է Պուտինը։

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ընդդիմադիր պատգամավորը փաստացի ստիպեց իշխող կուսակցության պատգամավորներին հարգել զոհված զինվորների հիշատակը

«Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Էդգար Ղազարյանը օգոստոսի 2-ին Ազգային ժողովի առաջին նիստում փաստացի ստիպեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներին հարգել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զոհված պաշտպանների հիշատակը՝ հենց խորհրդարանի…