«Նոր Նորքի թաղապետն ու իր հրոսակախումբը միանշանակ պետք է ենթարկվեն համարժեք քրեական պատասխանատվության». փաստաբան

Փաստաբան Վահե Եփրիկյանը գրում է․  «Արթուր Չախոյանի նկատմամբ իրականացվածի մասով ՀՀ քրեական օրենագրքի միայն 195 ֊րդ հոդվածի 2 ֊րդ մասի 1 ֊ին և 5 ֊րդ կետերով նախաձեռնված քրեական վարույթը խստագույնա խնդրահարույց է ու անընդունելի, քանի որ առերևույթ տպավորություն է ստեղծվում, որ վարույթն իրականացնող քննչական մարմինը փորձ է կատարում ոչ մեծ ծանրության հանցանք կատարելու վարույթով կոծկել տեղի ունեցածը, իսկ այն, որ մինչ այս պահը համաձայն մամուլի հրապարակումների` դեպքի առանցքային պերսոնաժի` թաղապետի հետ որևէ իրավական գործընթաց չի իրականացվել, առավել քան հիմնավորում է այդ կասկածը։

Հաջորդիվ հավանաբար բերման ենթարկված այլ անձանցից մի քանիսին վերը նշված հոդվածով մեղադրանք կառաջադրվի ու կամ ինչ ֊ որ հիմքով կկարճվի վարույթը, կամ խիստ մեղմ սանկցիայով կպատժվեն դեպքի երկրորդական ֊ երրորդական մասնակիցներ, իսկ հովանավորչությունը, ամենաթողությունը, պետական պաշտոնյայի կողմից բեսպրեդելը կմնա անպատիժ։

Գտնում եմ, որ դեպքը պետք է որակվի ՀՀ քրեական օրենսգրքի 259 ֊րդ հոդվածի 2 ֊րդ մասի 1 ֊ին և 2 ֊րդ կետերով, այն է` մի խումբ անձանց կողմից անօգնական վիճակում գտնվողի նկատմամբ խուլիգանությունը և ՀՀ քրեական օրենսգրքի 450 ֊րդ հոդվածով, այն է` խոշտանգումը։ Ծածկադմփոց անել չի հաջողվելու, Նոր Նորքի թաղապետն ու իր հրոսակախումբը միանշանակ պետք է ենթարկվեն համարժեք ու արդարացի քրեական պատասխանատվության»։

Related Posts

Սյունիքի նախկին մարզպետին հրավիրել են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն. «Հետք»

«Սյունիքի նախկին մարզպետ, Ոստիկանության պետի նախկին առաջին տեղակալ Հունան Պողոսյանը, որդին ու կինը 2025թ. մայիսի 8-ին հրավիրվել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն: Նրանց պատկանող գույքի…

Ինձ համար միակ նորությունն այն էր, որ Հայաստանը 11 միլիոն դոլարով հետախուզական դրոններ է գնել ԱՄՆ–ից. Մարուքյան

Ջեյ Դի Վենսի և Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների վերաբերյալ կարող եմ ասել, որ ինձ համար միակ նորությունն այն էր, որ Հայաստանը 11 միլիոն դոլարով հետախուզական դրոններ է գնել ԱՄՆ–ից։ Այս մասին…