Պուտինը պատմել է թոռների հետ իր շփման մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի թոռները կարող են ազատորեն գալ Կրեմլ, բայց փորձում են նախապես զգուշացնել իրենց այցի մասին, պատմել է պետության ղեկավարը ВГТРК-ի լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում, հաղորդում է РБК-ն։

Պուտինի վկայությամբ, հարազատները հասկանում են իր աշխատանքի առանձնահատկությունները, որը կարելի է նկարագրել «նոն-ստոպ» բառով։

«

«Նրանք փորձում են նախապես զգուշացնել, հարցնել, թե երբ ես կունենամ ինչ-որ «պատուհան», որպեսզի հանդիպեմ իրենց», — պատմել է նա։

Զարուբինի հարցին, թե արդյոք ՌԴ նախագահը խիստ է իր թոռների հետ, նա բացասական պատասխան է տվել։

Վլադիմիր Պուտինն ամուսնացած է եղել Լյուդմիլա Պուտինայի հետ 1983 թվականից։ Ամուսնության ընթացքում նրանք ունեցել են երկու դուստր՝ Մարիան և Եկատերինան։ 2013 թվականին նախագահն ու կինը հայտարարել են ամուսնալուծության մասին։ Լյուդմիլա Պուտինան հայտարարել է, որ նրանք խզել են ամուսնությունը, քանի որ պետության ղեկավարը տարված է աշխատանքով, և նրանք գրեթե չեն տեսնվում։

2017 թվականին ուղիղ կապի ժամանակ Պուտինը պատմել է, որ երկրորդ անգամ պապիկ է դարձել։ Նա չի նշել թոռների անունները՝ վախենալով, որ նրանց «հանգիստ չեն թողնի», բայց ասել է, որ հպարտանում է իր դուստրերով, և բողոքել է թոռների հետ հազվադեպ հանդիպումներից։

», — պատմել է նա։

Related Posts

Ընդդիմադիր պատգամավորը փաստացի ստիպեց իշխող կուսակցության պատգամավորներին հարգել զոհված զինվորների հիշատակը

«Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Էդգար Ղազարյանը օգոստոսի 2-ին Ազգային ժողովի առաջին նիստում փաստացի ստիպեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներին հարգել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զոհված պաշտպանների հիշատակը՝ հենց խորհրդարանի…

Նիկոլ Փաշինյանը նշանակվեց վարչապետ

ՔՊ–ի կողմից առաջադրված Նիկոլ Փաշինյանը նշանակվեց ՀՀ վարչապետ։ ՀՀ նախագահը ստորագրել է հրամանագիրը. «Հիմք ընդունելով Սահմանադրության 149-րդ հոդվածի 1-ին մասը՝ Նիկոլ Փաշինյանին նշանակել վարչապետ»։