Զելենսկին պատմել է Հռոմի պապի հետ իր հանդիպման մասին. Վատիկանը պատրաստ է դառնալ բանակցությունների հարթակ

Հռոմի պապ Լևոն XIV-ը գահակալությունից հետո ընդունել է Ուկրաինայի պատվիրակությանը։ Նա հայտարարել է արդար խաղաղության հասնելու համար Ուկրաինայի և Ռուսաստանի միջև ուղիղ բանակցությունների հարթակ  դառնալու Վատիկանի պատրաստակամության մասին, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, հաղորդում է РБК-Украина-ն։

«Պաշտոնակալության պատարագի ավարտից հետո հանդիպեցինք Հռոմի պապ Լևոն XIV-ի հետ։ Երախտապարտ ենք Նորին Սրբությանն ընդունելության համար», — պատմել է Զելենսկին։

Նա նշել է, որ աշխարհում միլիոնավոր մարդկանց համար Քահանայապետը խաղաղության հույսի խորհրդանիշ է։

«Եվ Սուրբ Աթոռի հեղինակությունն ու ձայնը կարող են կարևոր դեր խաղալ այս պատերազմի ավարտի գործում։ Շնորհակալություն Վատիկանին՝ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև ուղիղ բանակցությունների հարթակ դառնալու պատրաստակամության համար», — հայտնել է Զելենսկին։

Նա նշել է, որ Ուկրաինան պատրաստ է երկխոսության ցանկացած ձևաչափով՝ իրական արդյունքների հասնելու համար։

«Շնորհակալություն Ուկրաինային աջակցելու և արդար ու տևական խաղաղության պաշտպանության հարցում հստակ ձայնի համար», — եզրափակել է նա։

Related Posts

Սյունիքի նախկին մարզպետին հրավիրել են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն. «Հետք»

«Սյունիքի նախկին մարզպետ, Ոստիկանության պետի նախկին առաջին տեղակալ Հունան Պողոսյանը, որդին ու կինը 2025թ. մայիսի 8-ին հրավիրվել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն: Նրանց պատկանող գույքի…

Ինձ համար միակ նորությունն այն էր, որ Հայաստանը 11 միլիոն դոլարով հետախուզական դրոններ է գնել ԱՄՆ–ից. Մարուքյան

Ջեյ Դի Վենսի և Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների վերաբերյալ կարող եմ ասել, որ ինձ համար միակ նորությունն այն էր, որ Հայաստանը 11 միլիոն դոլարով հետախուզական դրոններ է գնել ԱՄՆ–ից։ Այս մասին…