3-4 ամիս է՝ մարդկանց նախապատրաստում ենք փողոցային պայքարի. Բագրատ Սրբազան

Մի քանի ամիս է՝ մարդկանց նախապատրաստել ենք փողոցային պայքարի։ Այս մասին այսօր՝ մայիսի 25–ին, լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը։

«3-4 ամիս է՝ կազմակերպչական գործի մեջ ենք Հայաստանի ամբողջ տարածքով։ Ահռելի գործ ենք կատարել՝ մարդկանց պատրաստելով փողոցային պայքարի, քաղաքացիական անհնազանդության պայքարի եւ առավել քան համոզված եմ, որ վերջին վերջակետը մենք դնելու ենք։ Մի քանի հանգամանք կա, դրանից հետո կհայտարարվի։ 2026թ.–ի ընտրությունները պետք է կանցկացվեն առանց ՔՊ–ի»,– ասաց Սրբազանը՝ հրաժարվելով փակագծերը բացել։

Related Posts

Ընդդիմադիր պատգամավորը փաստացի ստիպեց իշխող կուսակցության պատգամավորներին հարգել զոհված զինվորների հիշատակը

«Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Էդգար Ղազարյանը օգոստոսի 2-ին Ազգային ժողովի առաջին նիստում փաստացի ստիպեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներին հարգել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զոհված պաշտպանների հիշատակը՝ հենց խորհրդարանի…

Նիկոլ Փաշինյանը նշանակվեց վարչապետ

ՔՊ–ի կողմից առաջադրված Նիկոլ Փաշինյանը նշանակվեց ՀՀ վարչապետ։ ՀՀ նախագահը ստորագրել է հրամանագիրը. «Հիմք ընդունելով Սահմանադրության 149-րդ հոդվածի 1-ին մասը՝ Նիկոլ Փաշինյանին նշանակել վարչապետ»։