ՔՊ ղեկավարի իրական նպատակը Հայ Առաքելական Եկեղեցին իրեն ենթարկեցնելն է քաղաքական հաշվարկների համար. Թաթոյան

ՀՀ գործադիր իշխանության ղեկավարը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և եկեղեցականների նկատմամբ իր իշխանության տարիների ոտնձգություններին ավելացրել է ատելության ու թշնամանքի հրապարակային հրահրումը։ Իր ֆեյսբուքյան էջում գրել է նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը։

«Գործընթացը կրում է համակարգված բնույթ, որին միացել են նաև ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորները, ՔՊ կուսակցությունը։

ՔՊ ղեկավարի իրական նպատակը Հայ Առաքելական Եկեղեցին իրեն ենթարկեցնելն է քաղաքական հաշվարկների համար, որպեսզի կարողանա վերջնականապես կատարել ադրբեջանական միակողմանի պահանջները, ինչն իրեն անհրաժեշտ է սեփական իշխանությունը պահպանելու համար։ Այդ նպատակի համար է հեղինակազրկում Եկեղեցին և նվազեցնում նրա կշիռն ամբողջ աշխարհում` ոչնչացման տանելով հայոց ինքնության հենասյունը:

Պատահական չեն այն ցնծությունն ու Հայաստանի վարչապետին ուղղված շնորհակալության խոսքերը, որոնք առկա են Ադրբեջանում:

Իր նպատակի իրագործման համար ՔՊ ղեկավարն օգտագործում է Եկեղեցու ներսում առկա թվացյալ կամ իրական խնդիրները, որոնց լուծումն իրականում բացառապես Եկեղեցու հարցն է. Սահմանադրությամբ` եկեղեցին անջատ է պետությունից:

Բարձրաստիճան եկեղեցականների, ինչպես նաև Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ այս ապօրինի արշավն այնպես են տանում, որ ստացվում է` նախապես են ծրագրել, ապօրինաբար հավաքել են եկեղեցականների անձնական կյանքի տվյալներ` իրենց քաղաքական նպատակներով օգտագործելու համար: Հիմա էլ խոսում են դրանք ապօրինաբար հրապարակելու սպառնալիքների մասին: Ընդ որում, այս ամենը տեղի է ունենում Վարչապետի ու մյուս պաշտոնատար անձանց կողմից իրենց լիազորությունները և իշխանական ազդեցությունն ապօրինի օգտագործելով։

Արդեն արձանագրվում են իշխանության կողմնակիցների կողմից հրահրվող բռնության իրական հավանականության դեպքեր եկեղեցականների նկատմամբ։ Այս ամենի պատասխանատուն իշխանությունն է։ Սա աքսիոմատիկ ճշմարտություն է։

Եկեղեցու խնդիրներով իրապես մտահոգ երկրի ղեկավարն ու իշխանությունը երբեք չէին ընտրի խնդիրների լուծման աննախադեպ անօրինական այս ճանապարհը։

Պետք է գիտակցել, որ ՀՀ Կառավարության ղեկավարի կողմից վարվող այս գործընացն աղետաբեր է Հայաստանի համար, պետք է պաշտպանել Հայ Առաքելական Եկեղեցու հարյուրամյակների հեղինակությունն ու մեր նվիրական արժեքները և թույլ չտալ, որ կեղծ օրակարգերով մեզ պառակտեն ու շեղեն գոյաբանական հիմնական խնդիրներից»,– գրել է նա։

Related Posts

Սյունիքի նախկին մարզպետին հրավիրել են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն. «Հետք»

«Սյունիքի նախկին մարզպետ, Ոստիկանության պետի նախկին առաջին տեղակալ Հունան Պողոսյանը, որդին ու կինը 2025թ. մայիսի 8-ին հրավիրվել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն: Նրանց պատկանող գույքի…

Հայկ Սարգսյանի գործողությունները և դրանց սահմանները․ որտեղ է գծվում թույլատրելիի սահմանը

Սեպտեմբերի 1-ին, 2025 թվականին, Երևանում անցկացվող միջոցառման ընթացքում լրագրողները նկատել են Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Սարգսյանին և Էդգար Եղիկյանին՝ միասին։ Լրագրողները մոտեցել են և հարց ուղղել նրանց միջև կապի վերաբերյալ։…