«Կառավարության հանցավոր անգործության հետևանքով գյուղատնտեսությամբ զբաղվողները կրում են ֆինանսական ահռելի վնասներ»

Կառավարության հանցավոր անգործության հետևանքով գյուղատնտեսությամբ զբաղվող մեր հայրենակիցները կրում են ֆինանսական ահռելի վնասներ, չեն կարողանում կատարել իրենց վարկային պարտականությունները։ Իր ֆեյսբուքյան էջում գրել է ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

«Վերջին օրերին Հանրապետության մի շարք մարզերում և համայնքներում տեղացած կարկուտի հետևանքով ահռելի վնասներ են կրել մեր հայրենակիցները․ կարկուտը վնասել է շատերի բերքն ու գույքը։

Կարկուտ է տեղացել Տավուշի, Լոռու, Շիրակի, Արագածոտնի մարզերում։

Տարիներ շարունակ առաջարկներ եմ արել այս աղետալի վիճակը կանխելու ուղղությամբ։

Մասնավորապես՝

ՀՀ տարածքում տեղադրված է ընդամենը 628 գազագեներատորային հակակարկտային կայանք, այն էլ, ոչ համաչափ տեղաբաշխմամբ․ մի շարք խոշոր համայնքներում դրանք պարզապես առկա չեն։ Անհրաժեշտ է ավելացնել հակակարկտային կայանքների թվաքանակը ողջ ՀՀ տարածքում։

Շատ հաճախ, երբ տեղի է ունենում աղետը, ստանում եմ ահազանգներ, որ հակակարկտային կայանքները չեն գործել, լիցքավորված չեն եղել․ նման մոտեցումը անթույլատրելի է։

Եթե արձանագրվի, որ գազագեներատորային հակակարկտային կայանքները արդյունավետ չեն և իրենց չեն արդարացնում, պետք է փոխարինվեն նոր, ավելի ժամանակակից հակակարկտային կայանքներով, ինչպիսիք են՝ օդանավայինը, հրթիռայինը։

Հաշվի առնելով բազմաթիվ երկրների փորձը, մի շարք մասնագետներ կարևորում են նաև պասիվ մեթոդների կիրառումը՝ ինչպիսիք են ցանցապատումը և գյուղատնտեսական ապահովագրությունը։ Անհրաժեշտ է ուսումնասիրել և չափել նաև այս մեթոդների արդյունավետությունը։

Ստանում եմ բազմաթիվ նամակներ կարկուտից վնասներ կրած գյուղացիներից, որոնք հայտնում են մինչ օրս փոխհատուցում չստանալու մասին։

Կառավարության հանցավոր անգործության հետևանքով գյուղատնտեսությամբ զբաղվող մեր հայրենակիցները կրում են ֆինանսական ահռելի վնասներ, չեն կարողանում կատարել իրենց վարկային պարտականությունները։

Կարկուտի հետևանքով բնակիչները կրում են նաև գույքային վնասներ։

Տեսանյութն ինձ են ուղարկել Լոռու մարզի Սվերդլով համայնքի բնակիչները։ Կարկուտը տեղացել է հունիսի 14-ին։

Related Posts

Ընդդիմադիր պատգամավորը փաստացի ստիպեց իշխող կուսակցության պատգամավորներին հարգել զոհված զինվորների հիշատակը

«Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Էդգար Ղազարյանը օգոստոսի 2-ին Ազգային ժողովի առաջին նիստում փաստացի ստիպեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներին հարգել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զոհված պաշտպանների հիշատակը՝ հենց խորհրդարանի…

Նիկոլ Փաշինյանը նշանակվեց վարչապետ

ՔՊ–ի կողմից առաջադրված Նիկոլ Փաշինյանը նշանակվեց ՀՀ վարչապետ։ ՀՀ նախագահը ստորագրել է հրամանագիրը. «Հիմք ընդունելով Սահմանադրության 149-րդ հոդվածի 1-ին մասը՝ Նիկոլ Փաշինյանին նշանակել վարչապետ»։