Արարատ Միրզոյանը Չինաստանի գործընկերոջը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Հունիսի 26-ին, Չինաստան պաշտոնական այցի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Չինաստանի Պետխորհրդի անդամ, արտաքին գործերի նախարար Վան Յիի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Նախարարները հանդես են եկել բացման խոսքով։ Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերի։

Նախարար Միրզոյանն ընդգծել է ՀՀ կառավարության պատրաստակամությունը՝ խորացնելու և ընդլայնելու համագործակցությունը Չինաստանի հետ՝ այն բարձրացնելով նոր որակի՝ հիմնված փոխվստահության և երկարաժամկետ գործընկերության վրա։

Նա ընդգծել է, որ ընթացիկ համատեղ ջանքերն ուղղված են առավել լայն և ընդգրկուն օրակարգի ձևավորմանը՝ ներառյալ քաղաքական երկխոսություն, տնտեսական փոխգործակցություն, ենթակառուցվածքային ծրագրեր և կրթամշակութային փոխանակումներ։

Տարածաշրջանում փոխկապակցվածության թեմայի համատեքստում նախարար Միրզոյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը՝ որպես տարածաշրջանային խաղաղության, համագործակցության և տրանսպորտային կապերի վերականգնման ուղղությամբ Հայաստանի կողմից առաջարկվող կարևոր նախագիծ։

Նա նաև կարևորել է Չինաստանի հնարավոր ներգրավվածությունը տնտեսական և ներդրումային բաղադրիչներում։ ՀՀ արտաքին գործերի նախարարը ներկայացրել է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները։

Նա շեշտել է, որ կողմերը համաձայնեցրել են «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի տեքստը, որն արդեն պատրաստ է ստորագրման։

Նախարար Միրզոյանը ընդգծել է փաստաթղթի ստորագրման կարևորությունը՝ որպես վճռորոշ քայլ՝ Հարավային Կովկասում կայունության և խաղաղության հաստատման ուղղությամբ

Related Posts

Ընդդիմադիր պատգամավորը փաստացի ստիպեց իշխող կուսակցության պատգամավորներին հարգել զոհված զինվորների հիշատակը

«Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Էդգար Ղազարյանը օգոստոսի 2-ին Ազգային ժողովի առաջին նիստում փաստացի ստիպեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներին հարգել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զոհված պաշտպանների հիշատակը՝ հենց խորհրդարանի…

Նիկոլ Փաշինյանը նշանակվեց վարչապետ

ՔՊ–ի կողմից առաջադրված Նիկոլ Փաշինյանը նշանակվեց ՀՀ վարչապետ։ ՀՀ նախագահը ստորագրել է հրամանագիրը. «Հիմք ընդունելով Սահմանադրության 149-րդ հոդվածի 1-ին մասը՝ Նիկոլ Փաշինյանին նշանակել վարչապետ»։