Ինձ արգելել են մուտք գործել Հայաստան. փորձագետ Կարեն Իգիթյան

Այսպիսով, բարեկամներ, ինձ արգելվել է մուտք գործել Հայաստան։ Այս մասին Facebook սոցիալական ցանցում գրել է Ռուս-Հայկական Համալսարանի դասախոս և փորձագետ Կարեն Իգիթյանը։

Իր խոսքով՝ ինքը վերադառնում էր Պյատիգորսկից, որտեղ մասնակցել է «Կովկասյան երկխոսությանը» և խոսել է արմատականության մասին, որը տարածում է Թուրքիան Կովկասում։

«Հայաստան ժամանելուն պես Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը հայտարարեցին, որ ինձ արգելվել է մուտք գործել երկիր։ ԱԱԾ-ի և օդանավակայանի անվտանգության ծառայության համար հարցեր չկան. նրանք իրենց պահեցին հնարավորինս ճիշտ և պրոֆեսիոնալ։

Բայց կան հարցեր (հռետորական) Հայաստանի իշխող ուժերի համար։

Ո՞րն է արգելքի պատճառը։ Որովհետև ես լրատվամիջոցներում հանդես եմ եկել Հայ Առաքելական եկեղեցու պաշտպանության օգտի՞ն։ Կամ որովհետև խոսել եմ Թուրքիայի կողմից տարածվող արմատականության մասի՞ն։

Ես վերջին 16 տարիների ընթացքում ապրել և աշխատել եմ Հայաստանում։ Ափսոս, որ հիմա չեմ տեսնի իմ հարազատներին, դասախոս կոլեգաներիս, ընկերներիս և ուսանողներիս։

Դասախոսները կհասկանան, թե ինչն է հատկապես վշտացնող այս իրավիճակում. դուք անհանգստանում եք այն երիտասարդների համար, ովքեր սպասում էին մեր դասախոսություններին, ուզում էին գրել իրենց թեզերը իմ ղեկավարությամբ։

Ամեն դեպքում, սա վերջը չէ, այլ նոր փուլի սկիզբը։ Մենք կապի մեջ կմնանք», — նշել է Իգիթյանը։

Related Posts

Ընդդիմադիր պատգամավորը փաստացի ստիպեց իշխող կուսակցության պատգամավորներին հարգել զոհված զինվորների հիշատակը

«Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Էդգար Ղազարյանը օգոստոսի 2-ին Ազգային ժողովի առաջին նիստում փաստացի ստիպեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներին հարգել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զոհված պաշտպանների հիշատակը՝ հենց խորհրդարանի…

Նիկոլ Փաշինյանը նշանակվեց վարչապետ

ՔՊ–ի կողմից առաջադրված Նիկոլ Փաշինյանը նշանակվեց ՀՀ վարչապետ։ ՀՀ նախագահը ստորագրել է հրամանագիրը. «Հիմք ընդունելով Սահմանադրության 149-րդ հոդվածի 1-ին մասը՝ Նիկոլ Փաշինյանին նշանակել վարչապետ»։