Անի Կիրակոսյանը պնդում է՝ իրեն սպառնացել են վարչապետի ընտանիքի հետ կապված խաղային բիզնեսի գաղտնիքներ բացահայտելու համար

«Դիջիթեյն» ընկերության նախկին աշխատակից Անի Կիրակոսյանը, որին ավելի քան ինը տարվա աշխատանքից հետո ապօրինաբար աշխատանքից հեռացրել են, օրերս մեզ հետ կապ է հաստատել Միացյալ Նահանգներից։ Նրա պնդմամբ ընկերության ղեկավարներն ու պետական մարմինների ներկայացուցիչները, որոնք ուղիղ կապ ունեն այս բիզնեսի ու մասնավորապես «Դիջիթեյն»-ի հետ, պարբերաբար հաղորդագրություններով ու զանգերով սպառնալիքներ է ստանում, որ Հայաստան վերադառնալուն պես հաշվեհարդար կտեսնեն իր հետ։ Այս ամենը սկսել է՝ այն բանից հետո, երբ Անին, աշխատանքը կորցնելուց հետո, որոշեց հանրայնացնել խաղային բիզնեսում և տվյալ ընկերությունում գործող խարդախությունների, փողերի լվացման մասին, և հատկապես համարձակվեց բարձրաձայնել վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի և խաղային բիզնեսի միջև առկա կապերը։
«Դիջիթեյն»-ի նախկին աշխատակցի պատմելով՝ ճնշումները միայն հաղորդագրություններով չեն սահմանափակվել։ Ընկերությունը և գործող իշխանությունները իսկական արշավ են սկսել իր ու իր ընտանիքի հանդեպ։
Իրավապահներն անընդհատ անհանգստացրել են Անիի ընտանիքին, անվերջ հարցաքննում են նրանց և ուզում են պարզել Անիի տեղը։
«Ես գիտեմ, որ նրանք ամեն ինչի ընդունակ են, ունեն և փող, և իշխանություն, ուստի առանց աչք թարթելու կոչնչացնեն ինձ ու նույնիսկ պատասխանատվության չեն ենթարկվի»,- ասում էր Անին։ Նրա խոսքով , ինքը պարզապես ցանկացել է իր իրավունքները պաշտպանել՝ չնայած հասկացել է, որ դա ընկերությանը դուր չի գա, բայց նաև չի պատկերացրել, որ դա կյանքի սպառնալիք կդառնա։ Այժմ նրա ծնողներին ստիպել են ստորագրել երկրի սահմանները չլքելու պարտավորագիր։
Մենք կապ հաստատեցինք նաև Անի Կիրակոսյանի փաստաբան Մարիամ Աբրահամյանի հետ և տեղեկացանք, որ նա դիմել է ՄԻՊ՝ Անիի նկատմամբ անօրինական գործողությունների հարցով։ Հետո նաև գրավոր բողոք է ուղարկել Գլխավոր Դատախազություն, ներկայացրել Անիի նկատմամբ տեղի ունեցած ապօրինությունների, կյանքի սպառնալիքների փաստերը։ Սակայն ստացել են ստանդարտ պատասխան, որ գործը կուսումնասիրեն և կփոխանցեն համապատասխան ստորաբաժանում։
Հունիսի սկզբին Անին շոկի է ենթարկվել, երբ իր բնակության հասցեով հհ Քննչական կոմիտեից ծանուցում է ստացել, որ հարուցվել է քրեական գործ կեղծ մատնության հոդվածով ու իրեն այդ գործում ներգրավվել են , որպես մեղադրյալ։
«Ես կորցրել եմ հույսս, որ կարող եմ իրավական ճանապարհով պաշտպանել իմ իրավունքները, անգամ կյանքը»- ասում է Անին։ Նրա խոսքով, սարսափում է այն մտքից, թե ինչ տեղի կունենա իր հետ, եթե վերադառնա Հայաստան։
Անի Կիրակոսյանի գործով մենք ևս հարցում ենք ուղարկել Գլխավոր Դատախազություն և ՄԻՊ, երկու կառույցներից էլ հրաժարվել են որևէ պարզաբանում տալ։

Related Posts

Սերժ Սարգսյանն ընդունել է Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահի գլխավորած պատվիրակությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին Ազգային խորհրդի ղեկավարի տեղակալները, խորհրդարանում ներկայացված բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները: Ողջունելով հյուրերին՝…

ԱՄՆ-ն ցանկանում է վերահսկողություն հաստատել Ուկրաինայի բոլոր ռեսուրսների վրա

ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև նոր հանքային գործարքի նախագիծը, որը Կիևը ստացել է  մարտի 23-ին, պարունակում է շատ ավելի ագրեսիվ պահանջներ Վաշինգտոնից՝ վերահսկելու Ուկրաինայի հանքային պաշարները և էներգետիկ ակտիվները: Սակայն փաստաթղթում…