Ադրբեջանը դառնում է Իրանի և Ռուսաստանի վրա ճնշման գործիք. «Свободная пресса»

Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը մեզ ստիպել է ավելի ուշադիր նայել Բաքվին ոչ միայն քաղաքական, այլև ռազմական տեսանկյունից։ Դրա մասին գրում է «Свободная пресса» առցանց պարբերականը։

Ռուսաստանում ադրբեջանական համայնքի հանցավոր գործունեության, ձերբակալությունների և արտաքսումների ալիքի պայմներում, ստվերում է մնում հարցը, որը կարող է որոշիչ դառնալ Մոսկվայի և Բաքվի միջև հարաբերությունների ապագայի համար։ Դա Ադրբեջանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորությունն է և այս կովկասյան հանրապետության տարածքում թուրքական ռազմական բազայի հայտնվելը։

Ըստ երևույթին, Ադրբեջանն իր ընտրությունն արել է։ Ղարաբաղում հաղթանակից հետո Բաքուն սկսել է մտածել ՆԱՏՕ-ի հետ ավելի լայնածավալ խաղի մասին։ Ադրբեջանում ՆԱՏՕ-ի ամենախոշոր ռազմաբազայի հնարավոր կառուցման մասին հաղորդագրությունները հաստատում են, որ այդ երկիրը դառնում է Իրանի և Ռուսաստանի վրա ճնշման գործիք։

Մեկ այլ մտահոգիչ ազդանշան էր այն, որ Բաքուն սկսեց անտեսել Մոսկվայի հետ տնտեսական նախագծերը, ներառյալ՝ «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքը։ Ռուսաստանը, որը մինչև 2030 թվականը նախատեսում էր այս նախագծի համար հատկացնել մինչև 280 միլիարդ ռուբլի, այժմ բախվել է իր ծրագրերը վերանայելու անհրաժեշտության հետ։

Թուրքիան անմիջականորեն ներգրավված է Կովկասում ՆԱՏՕ-ի ազդեցության ընդլայնման գործում։ Ղարաբաղում Ադրբեջանին ցուցաբերած աջակցությունն ինքնին պերճախոս է. դա տարածաշրջանային առաջնորդի դեր խաղալու փորձ է օգտագործելով Ադրբեջանը որպես Ռուսաստանի և Իրանի վրա ազդեցության գործիք։

Related Posts

Ընդդիմադիր պատգամավորը փաստացի ստիպեց իշխող կուսակցության պատգամավորներին հարգել զոհված զինվորների հիշատակը

«Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Էդգար Ղազարյանը օգոստոսի 2-ին Ազգային ժողովի առաջին նիստում փաստացի ստիպեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներին հարգել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զոհված պաշտպանների հիշատակը՝ հենց խորհրդարանի…

Նիկոլ Փաշինյանը նշանակվեց վարչապետ

ՔՊ–ի կողմից առաջադրված Նիկոլ Փաշինյանը նշանակվեց ՀՀ վարչապետ։ ՀՀ նախագահը ստորագրել է հրամանագիրը. «Հիմք ընդունելով Սահմանադրության 149-րդ հոդվածի 1-ին մասը՝ Նիկոլ Փաշինյանին նշանակել վարչապետ»։