Միացյալ Նահանգները չի մասնակցի Պաղեստինի պետության ճանաչման վերաբերյալ ՄԱԿ-ի համաժողովին

Միացյալ Նահանգները չի մասնակցի երկու պետությունների լուծման առաջիկա համաժողովին, ըստ Reuters գործակալության՝ լրագրողներին հայտնել է Պետքարտուղարության մամուլի խոսնակի տեղակալ Թոմի Փիգոթը։

Պաղեստինյան պետության ստեղծման վերաբերյալ համաժողովը նախատեսված է այս ամսվա վերջին Միավորված ազգերի կազմակերպությունում։ Փիգոթը միաժամանակ  նշել է, որ ԱՄՆ-ն աշխատում է ավելի շատ մարդասիրական օգնություն հասցնել Գազա՝ «ձգտելով դա անել այնպես, որ ՀԱՄԱՍ-ը չթալանի օգնությունը»։

Թոմի Փիգոթը ՀԱՄԱՍ-ին մեղադրել է «մարդասիրական օգնությունը զենքի վերածելու» մեջ։

«Մենք ունենք համակարգ, որը թույլ է տալիս հնարավորինս շատ օգնություն հասցնել Գազա այնպես, որ ՀԱՄԱՍ-ն այն չթալանի… Սա է այն իրականությունը, որի ուղղությամբ աշխատում ենք՝ փորձելով հնարավորինս շատ օգնություն հասցնել այնտեղ»,- հավելել է նա։

Related Posts

Ընդդիմադիր պատգամավորը փաստացի ստիպեց իշխող կուսակցության պատգամավորներին հարգել զոհված զինվորների հիշատակը

«Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Էդգար Ղազարյանը օգոստոսի 2-ին Ազգային ժողովի առաջին նիստում փաստացի ստիպեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներին հարգել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զոհված պաշտպանների հիշատակը՝ հենց խորհրդարանի…

Նիկոլ Փաշինյանը նշանակվեց վարչապետ

ՔՊ–ի կողմից առաջադրված Նիկոլ Փաշինյանը նշանակվեց ՀՀ վարչապետ։ ՀՀ նախագահը ստորագրել է հրամանագիրը. «Հիմք ընդունելով Սահմանադրության 149-րդ հոդվածի 1-ին մասը՝ Նիկոլ Փաշինյանին նշանակել վարչապետ»։