Ֆեյսբուքյան արդարադատությունը Սամվել Կարապետյանի նկատմամբ աննախադեպ էր, հակաժողովրդավարական. Վարդեւանյան

Գործարար, բարերար Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի անդամ Արամ Վարդևանյանի գնահատմամբ՝ ժողովրդավարական արժեքները կամ իրական են լինում, կամ՝ ձևական:

Ըստ նրա՝ ժողովրդավարական արժեքներից ամենակարևորն իրապես անկախ դատական համակարգն է:

«Իրապես ակնախ դատական համակարգի գնահատման պարզ մեխանիզմը՝ քրեական գործերով կալանքի ընտրության կամ մերժման հարցն է: Մեր երկրում իշխանական դիրքերից խոսում են ժողովրդավարական արժեքների մասին, սակայն իրականության մեջ վախենում են այդ արժեքներից:

Հունիսի 17-ի գործադիր իշխանության ղեկավարի կողմից հստակ և տեսանելի ֆեյսբուքյան արդարադատությունը Սամվել Կարապետյանի նկատմամբ աննախադեպ էր, հակաժողովրդավարական էր: Քաղաքական հետապնդման նման փորձ որևէ երկրում երբևէ չի եղել և կանխատեսելիորեն հունիսի 18-ից վերջինս կալանավորված է:

Ժողովրդավարական արժեքների պայմաններում չի կարող կալանքը, որը հանդիսանում է ամենածայրահեղ միջոցը (ultima ratio) կիրառվի այդքան հաճախ ու այդքան անհիմն, այդքան անհամաչափ: Եվրոպական երկրի ցանկացած դատավորի կամ դատախազի կարելի է հարց ուղղել, քանի դեպք իրենք գիտեն, երբ անձը

1) նախկինում արտավորված չի եղել,

2) երբևէ չի թաքնվել քննությունից,

3) չունի ոչ մի շարժառիթ գործի քննությանը խոչընդոտելու (հիշենք, որ մեղադրանքը զուտ տեսանյութով ամրագրված հարցազրույցն է),

4) մեղադրվում է միջին ծանրության ենթադրյալ հանցանքի մեջ՝ կալանավորվի:

Պատասխանը հստակ է՝ չկա նման դեպք: Հենց լինի նման դեպք, Եվրոպական այդ երկիրը պարզապես կդադարի ժողովրդավարական արժեքների հետ առնչություն ունենալուց»,- այս մասին գրել է Վարդևանյանը։

Related Posts

Ընդդիմադիր պատգամավորը փաստացի ստիպեց իշխող կուսակցության պատգամավորներին հարգել զոհված զինվորների հիշատակը

«Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Էդգար Ղազարյանը օգոստոսի 2-ին Ազգային ժողովի առաջին նիստում փաստացի ստիպեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներին հարգել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զոհված պաշտպանների հիշատակը՝ հենց խորհրդարանի…

Նիկոլ Փաշինյանը նշանակվեց վարչապետ

ՔՊ–ի կողմից առաջադրված Նիկոլ Փաշինյանը նշանակվեց ՀՀ վարչապետ։ ՀՀ նախագահը ստորագրել է հրամանագիրը. «Հիմք ընդունելով Սահմանադրության 149-րդ հոդվածի 1-ին մասը՝ Նիկոլ Փաշինյանին նշանակել վարչապետ»։