Ալիևի համար սկսվել է վերջ չունեցող «սև շրջան»․ Վարդան Ոսկանյան

Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլխի համար կարծես թե սկսվել է առայժմ վերջ չունեցող «սև շրջան»։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Ռուսաստանի հասցրած  ծանր տնտեսական հարվածներին զուգահեռ, արհեստածին Ադրբեջանից դեպի Եվրոպա արտահանվող նավթի հետ լրջագույն խնդիրը ոչ միայն տնտեսական, այլ նաև վարկանիշային նկատելի խնդիրներ է ստեղծել եվրոպական ծրագրերում այլընտրանքային էներգետիկ մատակարար դիտարկվող Բաքվի բռնապետի համար։

Ինքն էլ չհավատալով, թե ինչ հեշտությամբ կարելի էր տիրանալ հայկական Արցախին, Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը դեռահասի նման կորցնելով գլուխը, խճճվել է Ռուսաստանի, Իրանի, իսկ այժմ էլ Եվրոպայի և նույնիսկ British Petrolium-ի հետ ծագած խնդիրներում՝ նույն այն Եվրոպայի, որը աչք էր փակում բռնապետության վրա, քանզի այն «էներգետիկ այլընտրանք» էր դառնալու Ռուսաստանին»։

Related Posts

Սյունիքի նախկին մարզպետին հրավիրել են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն. «Հետք»

«Սյունիքի նախկին մարզպետ, Ոստիկանության պետի նախկին առաջին տեղակալ Հունան Պողոսյանը, որդին ու կինը 2025թ. մայիսի 8-ին հրավիրվել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն: Նրանց պատկանող գույքի…

Ինձ համար միակ նորությունն այն էր, որ Հայաստանը 11 միլիոն դոլարով հետախուզական դրոններ է գնել ԱՄՆ–ից. Մարուքյան

Ջեյ Դի Վենսի և Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների վերաբերյալ կարող եմ ասել, որ ինձ համար միակ նորությունն այն էր, որ Հայաստանը 11 միլիոն դոլարով հետախուզական դրոններ է գնել ԱՄՆ–ից։ Այս մասին…