«Անահիտ Ավանեսյանը ՀՀ առողջապահության նախարարությունը տվել է Արսեն Թորոսյանին «կոնցեսիոն կառավարման». Անուշ Պողոսյան

«Անահիտ Ավանեսյանը ՀՀ առողջապահության նախարարությունը տվել է Արսեն Թորոսյանին «կոնցեսիոն կառավարման»։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է «Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «e-draft–ում շրջանառվում է մի նախագիծ, որով Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ ուղղված միջոցառումները համակարգող հանձնաժողովի ( ՄՀՀ) կազմում նեգրավելու են ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահին, այսինքն Արսեն Թորոսյանին։ Այս հանձնաժողովում երբեք օրենսդիր մարմնից ներկայացուցիչ չի եղել։

Նախագծում ասվում է, քանի որ ՀՀ ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի դերը հանրային առողջության ոլորտում մեծացել է, նպատակահարմար է այդ հանձնաժողովի նախագահի ներգրավումը ՄՀՀ աշխատանքներում։

Իսկ ՄՀՀ-ն խորհրդակցական մարմին է, որը ստեղծվել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման ծրագրային առաջարկը նախապատրաստելու, քննարկելու, ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամին առաջարկություններ ներկայացնելու, ԳՀ-ի դրամաշնորհային ծրագրի իրականացմանը աջակցելու և այլ` իր կարգավիճակից բխող նպատակներով:

Հ․Գ․ Սպասենք Թոքաբանության Ազգային Կենտրոնում թորոսյանական տնօրենի նշանակմանը․․․․

Հ․Հ․Գ․ Իսկ Ձեզ, Նարեկ Զեյնալյան, հերիք չի դրամաշնորհային ծրագրերին մոտ չէին թողնում, հիմա նաև Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ն են ուզում վերցնել․․․․․

ԱՐԴԱՐ ՉԷ»։

Related Posts

Ընդդիմադիր պատգամավորը փաստացի ստիպեց իշխող կուսակցության պատգամավորներին հարգել զոհված զինվորների հիշատակը

«Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Էդգար Ղազարյանը օգոստոսի 2-ին Ազգային ժողովի առաջին նիստում փաստացի ստիպեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներին հարգել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զոհված պաշտպանների հիշատակը՝ հենց խորհրդարանի…

Նիկոլ Փաշինյանը նշանակվեց վարչապետ

ՔՊ–ի կողմից առաջադրված Նիկոլ Փաշինյանը նշանակվեց ՀՀ վարչապետ։ ՀՀ նախագահը ստորագրել է հրամանագիրը. «Հիմք ընդունելով Սահմանադրության 149-րդ հոդվածի 1-ին մասը՝ Նիկոլ Փաշինյանին նշանակել վարչապետ»։