Թրամփը Փաշինյանին և Ալիևին կընդունի Պուտինին ուղղված վերջնագրի վերջին օրը. Euronews

Օգոստոսի 7-8-ին Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները կայցելեն Վաշինգտոն՝ Դոնալդ Թրամփի հետ երկկողմ և եռակողմ բանակցություններ վարելու համար։ Ըստ Euronews-ի՝ հանդիպումը կարող է նպաստել երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի կնքմանը։

Վերլուծաբանները նշում են, որ երկու երկրներն էլ ավելի ու ավելի են հեռանում Կրեմլից, և ԱՄՆ այցը կարող է նրանց արտաքին քաղաքականության ուղղվածությունը տեղափոխել դեպի Արևմուտք։

Դա, ենթադրաբար, կամրապնդի Միացյալ Նահանգների դիրքերը որպես համաշխարհային հակամարտությունների լուծման առաջատար խաղացող։

Ռուսաստանի երկու նախկին ամենամոտ դաշնակիցների հանդիպումը տեղի կունենա երկրի համար լարված պահին. օգոստոսի 8-ին լրանում է վերջնագրի ժամկետը, ըստ որի՝ Պուտինը պետք է համաձայնի Ուկրաինայում հրադադարի, հակառակ դեպքում Թրամփը նոր պատժամիջոցներ կկիրառի։

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ընդդիմադիր պատգամավորը փաստացի ստիպեց իշխող կուսակցության պատգամավորներին հարգել զոհված զինվորների հիշատակը

«Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Էդգար Ղազարյանը օգոստոսի 2-ին Ազգային ժողովի առաջին նիստում փաստացի ստիպեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներին հարգել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զոհված պաշտպանների հիշատակը՝ հենց խորհրդարանի…