Լուկաշենկոն ինքն իրեն թրամփիստ է անվանել, իսկ Թրամփին՝ խռովարար

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփին անվանել է խռովարար, որի հայտարարությունները «պետք է ըմբռնել», հաղորդում է ТАСС-ը։

«Ես հասկանում եմ Թրամփին. նա օգտագործում է այս մարտավարությունը՝ ճնշում գործադրել-նահանջել, նահանջել-ճնշում գործադրել։ Երբեմն վճռականությամբ գործել։ Նա խռովարար է։ Ես այդ առումով շատ չեմ տարբերվում Թրամփից, և ես ինձ թրամփիստ եմ անվանում։ Վլադիմիր Վլադիմիրովիչը [Պուտինը] շատ է հարգում Թրամփին։ Նա Թրամփին հարգում է ոչ պակաս, քան ես»,- Ռուսաստանի առաջնորդի հետ բանակցություններից հետո լրագրողների հետ զրույցում ասել է Լուկաշենկոն։

Ըստ նրա, ինքը և Պուտինը երբեմն չլսելու են տալիս Թրամփի խոսքերը և կարծում են, որ նրա հայտարարությունները «պետք է ըմբռնել բազմակողմանիորեն »։

«Եվ կարիք չկա որևէ հայտարարությունից հետո հարձակվել նրա վրա։ Նա «թղթե վագր» է կամ նման մի բան։ Կարի չկա։ Ես «մեծ եղբորն» ասացի՝ «Ապրես»։ Նա հանգիստ և նպատակասլաց է գործում։ Այո, նա ինչ-որ բան ասաց։ Ժամանակը ամեն ինչ իր տեղը կդնի, և այդ ժամանակը մոտ է։ Թրամփը շատ լավ, պատվավոր դիրքորոշում է զբաղեցրել։ Արտաքին քաղաքականության մեջ գլխավորը խաղաղությունն է, խաղաղությունը, խաղաղությունը»,- նշել է Բելառուսի առաջնորդը։

Լուկաշենկոն մեկնաբանել է նաև ակտիվիստ Չարլի Քըրքի սպանությունը՝ այն համարելով Թրամփին ուղղված ազդանշան, որին նա պատասխանել է. «Մենք հասկանում ենք, որ Թրամփը դժվարին իրավիճակում է։ Վերջերս նրա շատ բանիմաց և խելացի կողմնակիցը կրակոցների զոհ է դարձել։ Նա հասկացել է այդ ազդանշանը և համապատասխանաբար արձագանքում է»,- հավելել է Բելառուսի նախագահը։

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ընդդիմադիր պատգամավորը փաստացի ստիպեց իշխող կուսակցության պատգամավորներին հարգել զոհված զինվորների հիշատակը

«Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Էդգար Ղազարյանը օգոստոսի 2-ին Ազգային ժողովի առաջին նիստում փաստացի ստիպեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներին հարգել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զոհված պաշտպանների հիշատակը՝ հենց խորհրդարանի…