ԲՏԱ նախարարությունը և Meta-ն քննարկում են թվային համագործակցության խորացման ուղիները

Հոկտեմբերի 2-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն ընդունել է Meta ընկերության ներկայացուցիչներին՝ քննարկելու թվային քաղաքականության ոլորտում համագործակցության խորացման ուղիները:

Այս մասին հայտնում են Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից։

Քննարկման առանցքում են եղել արհեստական բանականության (ԱԲ) տեխնոլոգիաների ներուժը՝ հասարակության և տնտեսության զարգացման համար, ինչպես նաև երեխաների առցանց անվտանգության վերաբերյալ իրազեկման ծրագրերի կարևորությունը։

Հանդիպման ընթացքում կարևորվել է Հայաստանի և Meta-ի միջև կառուցողական երկխոսության հաստատման և շարունակական զարգացման անհրաժեշտությունը։

Կողմերն ընդգծել են թվային էկոհամակարգում ի հայտ եկող մարտահրավերներին արձագանքելու նպատակով պարբերական քննարկումների կարևորությունը՝ սահմանելով գործնական քայլեր առցանց հարթակներում դիմադրողականությունն ու վստահությունը բարձրացնելու համար։

Քննարկման հիմնական թեմաներն են եղել արհեստական բանականության (ԱԲ) տեխնոլոգիաների կիրառումը՝ տնտեսության զարգացման նպատակով, մասնավորապես, տեղական նորարարության և բիզնեսի խթանման հնարավորությունների դիտարկմամբ, ինչպես նաև երեխաների անվտանգությունն առցանց միջավայրում՝ ընդգծելով նրանց և ծնողների թվային գրագիտության բարձրացմանն ուղղված համատեղ ջանքերի անհրաժեշտությունը։

Նախարար Հայրապետյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը՝ խորացնելու կառուցողական փոխգործակցությունը համաշխարհային տեխնոլոգիական առաջատարների հետ՝ ընդգծելով նման համագործակցությունների կարևորությունը երկրի համապարփակ թվային վերափոխման ռազմավարության շրջանակում:

«Meta»-ի ներկայացուցիչները, իրենց հերթին, հաստատել են շարունակական երկխոսության և փորձի փոխանակման պատրաստակամությունը՝ աջակցելով Հայաստանի թվային առաջընթացին և ԱԲ էկոհամակարգի զարգացմանը։

Ամփոփելով՝ կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել համատեղ մշակել հետագա քայլերը՝ ուղղված Հայաստանի թվային միջավայրի ամրապնդմանն ու ավելի անվտանգ և  նորարարական առցանց միջավայրի ձևավորմանը:

Related Posts

Սյունիքի նախկին մարզպետին հրավիրել են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն. «Հետք»

«Սյունիքի նախկին մարզպետ, Ոստիկանության պետի նախկին առաջին տեղակալ Հունան Պողոսյանը, որդին ու կինը 2025թ. մայիսի 8-ին հրավիրվել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն: Նրանց պատկանող գույքի…

Խստագույնս դատապարտում ենք որոշ եկեղեցականների որդեգրած կանոնազանց և պառակտիչ մոտեցումները. Ռուսաստանի հայոց թեմ

Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմն անդրադարձել էեկեղեցու շուրջ վերջին օրերին տեղի ունեցող զարգացումներին։ «Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի հոգևորականները, բացառությամբ Մոսկվայի Սբ. Պայծառակերպություն եկեղեցու հոգևոր սպասավոր Տեր Հակոբ քհն.…