Իրանը Հայաստանի հետ սահմանային մաքսային կետով մեծացնում է արտահանման ծավալները

Իրանի և Հայաստանի միջև գտնվող Նորդուզի մաքսային կետի տնօրեն Ռեզա Թաղիզադեն հայտնել է, որ այս տարվա առաջին կեսին արտահանվել է ավելի քան 644 հազար տոննա ապրանք, որի արժեքը գերազանցում է 152 միլիոն դոլարը, հաղորդում է IRNA-ն։

«Ապրանքների ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ քաշով աճել է 29%-ով և 72%-ով՝ դոլարային արտահայտությամբ։ Այս մաքսային կետով արտահանվող հիմնական ապրանքներն են՝ ամրանները, ցեմենտը, պրոֆիլները, մրգերը, կլինկեր և նատրիումի սուլֆիդը»,- ընդգծել է նա։

Ըստ նրա՝ Նորդուզի միջոցով տարանցման ընդհանուր ծավալը կազմել է ավելի քան 176 հազար տոննա, ինչը նախորդ տարվա համեմատ 13%-ով ավելի է։ «Տարանցման հիմնական ապրանքները ներառում են ավտոպահեստամասեր, ծխախոտ, մրգեր, տարբեր սարքեր և սարքավորումներ»,- նշել է Թաղիզադեն։

Նա հավելել է, որ նշված ժամանակահատվածում բացահայտվել է մաքսանենգության 56 դեպք։

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ընդդիմադիր պատգամավորը փաստացի ստիպեց իշխող կուսակցության պատգամավորներին հարգել զոհված զինվորների հիշատակը

«Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Էդգար Ղազարյանը օգոստոսի 2-ին Ազգային ժողովի առաջին նիստում փաստացի ստիպեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներին հարգել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զոհված պաշտպանների հիշատակը՝ հենց խորհրդարանի…