«Էրեբունի-Երևան 2807»-ի տոնական միջոցառումները կընթանան թունավոր ծխի ուղեկցությամբ. պատգամավորը հեգնել է

Երեկվանից քաղաքացիներն ահազանգում են, որ մայրաքաղաքի մի շարք համայնքներում անհնար է դարձել բնականոն կյանքը։ Նուբարաշենի աղբավայրը արդեն երկու օր է, ինչ այրվում է՝ քաղաքը պատելով թունավոր ծխով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

«Մեր հայրենակիցները ստիպված են ողջ օրը փակ պահել պատուհանները, տանից դուրս գալ խիստ անհրաժեշտության դեպքում, կամ պարզապես փախչել մայրաքաղաքից հեռու՝ խուսափելով խիստ վտանգավոր օդը շնչելուց։

Ինչպես հայտնի է՝ աղբը այրելու պրակտիկան վաղուց մերժված է քաղաքակիրթ համարվող երկրներում։ Այս մեթոդը ոչ միայն ահռելի վնաս է հասցնում շրջակա միջավայրին, այլև մեծացնում է մի շարք հիվանդությունների ռիսկը՝ սիրտ֊անոթայինից մինչև քաղցկեղ։

Քաղաքային իշխանությունները փորձում են խուսափել պատասխանատվությունից՝ հիմա էլ ներկայացնելով, թե օրեր շարունակ ծխացող աղբավայրի այրումը դիտավորության հետևանք է։ Անգամ այդ պարագայում, խնդրի պատասխանատուն շարունակում են մնալ իրենք։ Այս տարիների ընթացքում աղբավայրը այրվել է բազմիցս։ Հուլիսի 27-ին ևս աղբավայրում խոշոր հրդեհ էր բռնկվել։

Իմ ելույթներում` ԱԺ ամբիոնից, հանձնաժողովների նիստերի ընթացքում, բազմիցս անդրադառնալով Նուբարաշենի և բնակավայրերին մոտ գտնվող այլ աղբավայրերի խնդրին՝ նշել եմ, որ միակ լուծումը դրանց փակումն ու ժամանակակից աղբավայրերի կառուցումն է։

Մեծամտությունն ու պատասխանատվության բացակայությունն այնքան բնորոշ են այս իշխանություններին, որ իրենց համար պատեհ չէ լսել ընդդիմադիր գործիչներին, նրանց ահազանգերն ու առաջարկները։ Յոթ տարի է՝ ինչ իշխանություն են, սակայն, չեն կարողանում մեկ աղբավայրի հարց լուծել՝ վտանգելով քաղաքացիների առողջությունը։

Տարիներ շարունակ տրվող խոստումները, որոնցում, ի դեպ, ընդգծվում էր, որ թափոնների վերամշակման գործարանի և նոր աղբավայրի կառուցումը առաջնահերթություն է, այդպես էլ իրականություն չդարձան (‎ինչպես Աջափնյակի մետրոյի պարագայում)‌‎:

Փոխարենը՝ «Էրեբունի-Երևան 2807»-ի տոնական միջոցառումները կընթանան թունավոր ծխի ուղեկցությամբ»,- գրել է նա։

Related Posts

Սյունիքի նախկին մարզպետին հրավիրել են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն. «Հետք»

«Սյունիքի նախկին մարզպետ, Ոստիկանության պետի նախկին առաջին տեղակալ Հունան Պողոսյանը, որդին ու կինը 2025թ. մայիսի 8-ին հրավիրվել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն: Նրանց պատկանող գույքի…

Խստագույնս դատապարտում ենք որոշ եկեղեցականների որդեգրած կանոնազանց և պառակտիչ մոտեցումները. Ռուսաստանի հայոց թեմ

Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմն անդրադարձել էեկեղեցու շուրջ վերջին օրերին տեղի ունեցող զարգացումներին։ «Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի հոգևորականները, բացառությամբ Մոսկվայի Սբ. Պայծառակերպություն եկեղեցու հոգևոր սպասավոր Տեր Հակոբ քհն.…