Փաշինյանն ընդունել է Analog Devices Inc.-ի գլխավոր գործադիր տնօրենին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Analog Devices Inc.-ի գլխավոր գործադիր տնօրեն և տնօրենների խորհրդի նախագահ Վինսենթ Ռոշին, ով 2025թ. Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի դափնեկիրն է:

Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել պարոն Ռոշի ներդրումը բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման գործում և նշել, որ նրա գործունեությունն ու փորձն օրինակելի է երիտասարդ սերնդի համար:

Վինսենթ Ռոշը շնորհակալություն է հայտնել գնահատանքի համար և ընդգծել, որ ՀՀ-ում բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման համար նկատելի է մեծ ներուժ:

Զրուցակիցները կարևորել են կրթության դերը մարդկանց հաջողությունների հասնելու, արդյունավետ գործունեություն ծավալելու և մարտահրավերները հնարավորինս դյուրին հաղթահարելու գործում:

Այդ առումով, վարչապետն անդրադարձել է «Ակադեմիական քաղաք» ծրագրին և այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքներին:

Վինսենթ Ռոշը ողջունել է ծրագրի իրականացումը և հայտնել իր աջակցությունը ՀՀ-ում կրթական ծրագրերի իրականացման ուղղությամբ:

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ընդդիմադիր պատգամավորը փաստացի ստիպեց իշխող կուսակցության պատգամավորներին հարգել զոհված զինվորների հիշատակը

«Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Էդգար Ղազարյանը օգոստոսի 2-ին Ազգային ժողովի առաջին նիստում փաստացի ստիպեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներին հարգել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զոհված պաշտպանների հիշատակը՝ հենց խորհրդարանի…