Սամվել Կարապետյանի պաշտպանական թիմը ողջունել է ԵԽ պատգամավորի հայտարարությունը

Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ողջունում է սույն թվականի հոկտեմբերի 28-ին Եվրանեսթ խորհրդարանի խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նստաշրջանի ընթացքում քաղաքական, մարդու իրավունքների և ժողովրդավարության հարցերի հանձնաժողովի երևանյան նիստում Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Նաչո Սանչես Ամորիի հնչեցրած այն հայտարարությունները, որոնք ընդգծում են ժողովրդավարության, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության անհրաժեշտությունը և խախտումները Հայաստանում:

«Խոսքի ազատությունը, խաղաղ հավաքների իրավունքը և քաղաքական բազմակարծությունը ժողովրդավարության հիմնասյուներն են և չեն կարող սահմանափակվել քրեական հետապնդումների, իշխանության չարաշահման կամ ընտրովի արդարադատության միջոցով:

Եվրոպացի գործընկերների ուշադրությանն ենք հրավիրում ազգային բարերար Սամվել Կարապետյանի շարունակական ակնհայտ հակաիրավական կալանքի վրա, ով արդեն ավելի քան 130 օր գտնվում է ապօրինի ազատազրկման մեջ՝ միջին ծանրության հանցագործության աբուրդային մեղադրանքով, առանց արդար դատավարության և թափանցիկ իրավական երաշխիքների ապահովման։

Նույն մտահոգությունը վերաբերում է նաև «Մեր ձևով» շարժման ներկայացուցիչ, փաստաբան Ռուբեն Մխիթարյանի՝ Գյումրիում իրականացված ապօրինի ձերբակալությանը և դրան հաջորդած կալանքին, որոնք վկայում են ակնհայտ քաղաքական շարժառիթներով պայմանավորված քրեական հետապնդումների վտանգավոր միտման մասին։

Ցնցող բնույթ է կրում նաև նախկինում երբևէ չարատավորված երեք հանրային հեղինակություն վայելող Սրբազանների տևական և անհիմն կալանքները:

Այսպիսի գործողությունները հակասում են Հայաստանի Հանրապետության՝ միջազգային համընդհանուր բնույթ կրող պարտավորություններին՝ մասնավորապես արդար դատավարության իրավունքի (ՄԻԵԿ 6-րդ հոդված), ազատության և անձնական անձեռնմխելիության (ՄԻԵԿ 5-րդ հոդված), ինչպես նաև արտահայտվելու և հավաքների ազատության (ՄԻԵԿ 10-րդ և 11-րդ հոդվածներ) ոլորտներում։

Իրական եվրոպական ինտեգրումը սկսվում է ոչ թե Բրյուսելում, այլ հենց այստեղ՝ Հայաստանում, որտեղ պետք է ապահովվի յուրաքանչյուր քաղաքացու խոսքի ազատությունը, արժանապատվությունը և իրավունքների պաշտպանությունը»,- ասվում է խորհրդի տարածած հայտարարության մեջ։

Հիշեցնենք՝ Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Նաչո Սանչես Ամորը, այսօր կայացած Եվրանեսթի 12-րդ լիագումար նիստում, նշել է, որ եթե Հայաստանում մարդկանց դատում են սոցիալական ցանցերում արտահայտած կարծիքի համար, դա մտահոգիչ է։

Նրա խոսքով՝ «ժողովրդավարական երկրներում չպետք է լինի այնպես, որ մարդկանց հետապնդեն սոցիալական ցանցերում գրառումների համար», իսկ ԵՄ թեկնածու երկիրը պետք է զգոն լինի նման հարցերում։ Ամորի խոսքերով՝ Հայաստանում պահպանվել է խորհրդային իրավական ժառանգություն՝ «նախ բանտ ուղարկենք, հետո կտեսնենք, թե ինչ կլինի», թեև Արդարադատության նախարարությունն, իր գնահատմամբ, փորձում է հաղթահարել այն։

Հիշեցնենք՝ Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Նաչո Սանչես Ամորը, այսօր կայացած Եվրանեսթի 12-րդ լիագումար նիստում, նշել է, որ եթե Հայաստանում մարդկանց դատում են սոցիալական ցանցերում արտահայտած կարծիքի համար, դա մտահոգիչ է։

Նրա խոսքով՝ «ժողովրդավարական երկրներում չպետք է լինի այնպես, որ մարդկանց հետապնդեն սոցիալական ցանցերում գրառումների համար», իսկ ԵՄ թեկնածու երկիրը պետք է զգոն լինի նման հարցերում։ Ամորի խոսքերով՝ Հայաստանում պահպանվել է խորհրդային իրավական ժառանգություն՝ «նախ բանտ ուղարկենք, հետո կտեսնենք, թե ինչ կլինի», թեև Արդարադատության նախարարությունն, իր գնահատմամբ, փորձում է հաղթահարել այն։

Related Posts

Սյունիքի նախկին մարզպետին հրավիրել են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն. «Հետք»

«Սյունիքի նախկին մարզպետ, Ոստիկանության պետի նախկին առաջին տեղակալ Հունան Պողոսյանը, որդին ու կինը 2025թ. մայիսի 8-ին հրավիրվել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն: Նրանց պատկանող գույքի…

Խստագույնս դատապարտում ենք որոշ եկեղեցականների որդեգրած կանոնազանց և պառակտիչ մոտեցումները. Ռուսաստանի հայոց թեմ

Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմն անդրադարձել էեկեղեցու շուրջ վերջին օրերին տեղի ունեցող զարգացումներին։ «Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի հոգևորականները, բացառությամբ Մոսկվայի Սբ. Պայծառակերպություն եկեղեցու հոգևոր սպասավոր Տեր Հակոբ քհն.…