Թեև առողջական խնդիրներին և պահման ոչ բավարար պայմաններին՝ Սրբազանները չեն տրտնջում

ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ԱԱԾ մեկուսարանում տեսակցել է Բագրատ և Միքայել Սրբազաններին․

«Ինչպես արձանագրել եմ բազմիցս, մեր հոգևոր հայրերն օժտված են զարմանալի տոկունությամբ, կամքով և վճռականությամբ:

Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին ունենալով այսպիսի նվիրյալ բարձրաստիճան հոգևորականներ՝ չի կարող պարտվել իշխանությունների հրահրած ճակատամարտում: Այս ծանր օրերին, երբ մեր ազգային եկեղեցին ենթարկվում է ասպատակությունների, այսպիսի մարդիկ խարիսխ ու հենասյուն են մեր արժեհամակարգն ու պետությունը պահպանելու արդարացի պայքարում:

Սրբազանների կոչը մնում է նույնը. համախմբվել Հայ Առաքելական եկեղեցու շուրջ և որևէ պահի չմտածել զիջելու, թուլանալու մասին: Վհատվելն անկարելի է ինքնության համար տարվող այս պատերազմում:

Թեև առողջական խնդիրներին և պահման ոչ բավարար պայմաններին՝ հոգևոր հայրերը որևէ պահի չեն տրտնջում: Շարունակում են իրենց աղոթքներն ուղղել մեր ժողովրդի, պետության անսասանությանը:

Օրվա իշխանություն հանդիսացող խմբակին չի՛ հաջողվել և չի՛ հաջողվելու հալածանքներով, բանտարկություններով ընկճել անսասան ոգու տեր բարձրաստիճան հոգևորականներին: Այս ճղճիմ քաղաքականությունը վնասելու է միայն իրենց և մոտեցնելու է արդարության հաղթանակի ժամը:

Այսօր Գյումրու Սուրբ Աստվածածին Մայր եկեղեցում (Յոթ Վերք) տեղի ունեցավ միասնական աղոթք՝ հաջակցություն Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի:

ԱԱԾ մեկուսարանում անցկացրած ժամերն անցան րոպեների պես: Մշտապես հետաքրքիր է լսել հոգևոր հայրերի խոսքը, պատգամները:

Հավատավոր հայ ժողովուրդը սպասում է Ձեր վերադարձին, սիրելի՛ Սրբազաններ:

«Երանելի է այն մարդը, որն ամբարիշտների խորհրդով չի շարժվում, մեղավորների ճանապարհին ոտք չի դնում և չարագործների հետ համախոհ չի լինում, այլ հաճույք է ստանում Տիրոջ օրենքներից և գիշեր-ցերեկ խորհում է Նրա պատվիրանների մասին»

Related Posts

Սյունիքի նախկին մարզպետին հրավիրել են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն. «Հետք»

«Սյունիքի նախկին մարզպետ, Ոստիկանության պետի նախկին առաջին տեղակալ Հունան Պողոսյանը, որդին ու կինը 2025թ. մայիսի 8-ին հրավիրվել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն: Նրանց պատկանող գույքի…

Ինձ համար միակ նորությունն այն էր, որ Հայաստանը 11 միլիոն դոլարով հետախուզական դրոններ է գնել ԱՄՆ–ից. Մարուքյան

Ջեյ Դի Վենսի և Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների վերաբերյալ կարող եմ ասել, որ ինձ համար միակ նորությունն այն էր, որ Հայաստանը 11 միլիոն դոլարով հետախուզական դրոններ է գնել ԱՄՆ–ից։ Այս մասին…