«Մեր ձեւով» շարժման անդամները նույնպես կլինեն դատարանի բակում՝ ի աջակցություն Կարապետյանի

«Մեր ձևով» ժողովրդական շարժման մի շարք անդամներ տեսաուղերձների շարք են հրապարակում սոցիալական ցանցերում, որոնցով հայտնում են, որ գալիք երկուշաբթի նոյեմբերի 17-ին, ժամը 16։00-ին շարժման անդամները լինելու են դատարանի մոտ իրենց աջակցությունը հայտնելու գրեթե հինգ ամիս կալանքի տակ գտնվող Սամվել Կարապետյանին։

Գառնիկ Դավթյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ո՛Չ ՈՔ անմասն չի մնալու մեր երկրում տիրող ապօրինություններից։ Հետևաբար՝ արի…»։

Արեգա Հովսեփյանը գրել է. «Սամվել Կարապետյանը 5 ամսից ավել է, ինչ ապօրինի կալանքի տակ է։ Ես համաձայն չեմ դրա հետ, և դրա համար լինելու եմ դատարանի բակում»։

Ալիկ Ալեքսանյանը գրել է. «Մեր ազգային բարերար Սամվել Կարապետյանն արդեն 120 օրից ավելի է ապօրինի կալանքի տակ է, հերթական նիստը լինելու է նոյեմբերի 17–ին ժամը 16.00–ին Թբիլիսյան խճուղի 3/9 հասցեով»։

Հիշեցնենք, նոյեմբերի 17-ին  առավոտյան 10.00-ից դատարանը սկսելու է քննել ՀՀ քննչական կոմիտեի կողմից ներկայացրած միջնորդությունը «Մեր ձևով» ժողովրդական շարժման առաջնորդ Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու  վերաբերյալ։

Related Posts

Սյունիքի նախկին մարզպետին հրավիրել են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն. «Հետք»

«Սյունիքի նախկին մարզպետ, Ոստիկանության պետի նախկին առաջին տեղակալ Հունան Պողոսյանը, որդին ու կինը 2025թ. մայիսի 8-ին հրավիրվել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն: Նրանց պատկանող գույքի…

Ինձ համար միակ նորությունն այն էր, որ Հայաստանը 11 միլիոն դոլարով հետախուզական դրոններ է գնել ԱՄՆ–ից. Մարուքյան

Ջեյ Դի Վենսի և Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների վերաբերյալ կարող եմ ասել, որ ինձ համար միակ նորությունն այն էր, որ Հայաստանը 11 միլիոն դոլարով հետախուզական դրոններ է գնել ԱՄՆ–ից։ Այս մասին…