Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով մեղադրյալները չեն հարցաքննվել․ «Փաստինֆո»

Մերձավանում Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի և քրեական ոստիկանության ծառայող Կարեն Աբրահամյանի սպանության գործով մեղադրյալներ Նարեկ Օհանյանի և Գևորգ Հարությունյանի միջև առերես հարցաքննություն դեռևս չի իրականացվել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Նարեկ Օհանյանի փաստաբան Վահան Հովհաննիսյանը՝ նշելով, որ բազմաթիվ միջնորդություններ՝ Օհանյանի և Հարությունյանի միջև առերես հարցաքննություն իրականացնելու մասին՝ մերժվել են։

Այլ մանրամասներ հայտնելուց փաստաբանը զերծ մնաց՝ կաշկանդված լինելով նախաքննական գաղտնիքով, միայն նշեց, որ Օհանյանը մեղադրանքը չի ընդունում։

Related Posts

Սյունիքի նախկին մարզպետին հրավիրել են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն. «Հետք»

«Սյունիքի նախկին մարզպետ, Ոստիկանության պետի նախկին առաջին տեղակալ Հունան Պողոսյանը, որդին ու կինը 2025թ. մայիսի 8-ին հրավիրվել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն: Նրանց պատկանող գույքի…

Ինձ համար միակ նորությունն այն էր, որ Հայաստանը 11 միլիոն դոլարով հետախուզական դրոններ է գնել ԱՄՆ–ից. Մարուքյան

Ջեյ Դի Վենսի և Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների վերաբերյալ կարող եմ ասել, որ ինձ համար միակ նորությունն այն էր, որ Հայաստանը 11 միլիոն դոլարով հետախուզական դրոններ է գնել ԱՄՆ–ից։ Այս մասին…