Թրամփի նախկին դաշնակից. Մադուրոյի առևանգումը «վաշինգտոնյան նույն սցենարի մի մասն է» և չի բխում ԱՄՆ շահերից

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանրապետական անդամ Մարջորի Թեյլոր Գրինը խստորեն քննադատել է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի գործողությունները Վենեսուելայի առաջնորդ Նիկոլաս Մադուրոյին ձերբակալելու հարցում։ Կիրակի NBC News-ին տված հարցազրույցում նա հայտարարել է, որ գործողությունը «վաշինգտոնյան նույն սցենարի մի մասն էր, որից մենք այնքան հոգնել ենք և որը չի ծառայում ամերիկացի ժողովրդի շահերին»։

Ըստ Գրինի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու նրա վարչակազմը քարոզարշավ են իրականացրել «Ամերիկան կրկին հզոր դարձնենք» կարգախոսով, որը, ինչպես իրենք էին կարծում, առաջնահերթությունը տալիս էր Ամերիկային։

«Ես ուզում եմ, որ ներքին քաղաքականությունը լինի առաջնահերթություն, որն ամերիկացիներին կօգնի ապրելու միջոցներ ունենալ Բայդենի վարչակազմի կառավարման չորս աղետալի տարիներից հետո»,- ասել է նա՝ մատնանշելով այնպիսի քաղաքականություն, որն առաջնահերթություն է տալիս աշխատատեղերին, բնակարանային ապահովմանն ու առողջապահությանը։

Շաբաթ օրը Գրինը նաև հրապարակավ հանդես է եկել Մադուրոյին ձերբակալելու գործողության դեմ։

Կոնգրեսականը X սոցիալական ցանցի իր էջում գրել է․ «Մեր իսկ կառավարության անվերջանալի ռազմական ագրեսիայի և օտարերկրյա պատերազմներին աջակցելու նկատմամբ ամերիկացիների զզվանքն արդարացված է, քանի որ մենք ստիպված ենք վճարել դրա համար»։

«MAGA-ի շատ կողմնակիցներ կարծում էին, թե քվեարկել են դրան վերջ տալու համար։ Աստված իմ, որքան էինք սխալվում»,- գրել է նա։

Կոնգրեսում Գրինի գտնվելու վերջին օրը երկուշաբթին է։ Նա իր հրաժարականի մասին հայտարարել էր նոյեմբերին՝ Թրամփի հետ ունեցած հրապարակային վեճից հետո, չնայած նախկինում նրա հավատարիմ կողմնակիցն էր։

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ընդդիմադիր պատգամավորը փաստացի ստիպեց իշխող կուսակցության պատգամավորներին հարգել զոհված զինվորների հիշատակը

«Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Էդգար Ղազարյանը օգոստոսի 2-ին Ազգային ժողովի առաջին նիստում փաստացի ստիպեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներին հարգել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զոհված պաշտպանների հիշատակը՝ հենց խորհրդարանի…