Զելենսկին ԱՄՆ-ին առաջարկել է բռնել Կադիրովին՝ Պուտինի վրա ճնշում գործադրելու համար

ԱՄՆ-ն կարող է Չեչնիայի առաջնորդ Ռամզան Կադիրովին բռնելու ռազմական գործողություն իրականացնել՝ Վլադիմիր Պուտինի վրա պատերազմը դադարեցնելու ճնշում գործադրելու համար, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ «Ահա [Վենեսուելայի նախագահ] Մադուրոյի օրինակը։ Նրանք իրականացրին գործողությունը։ Բոլորը տեսան արդյունքները, ամբողջ աշխարհը։ Նրանք դա արագ արեցին։ Դե, թող ինչ-որ գործողություն իրականացնեն այս, ինչպես է նրա անունը՝ Կադիրով, այս մարդասպանի դեմ։ Գուցե այդ ժամանակ Պուտինը տեսնի դա և լավ մտածի»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Զելենսկին։

Ըստ Զելենսկու՝ ԱՄՆ-ն Ռուսաստանի վրա իրական ճնշում գործադրելու գործիքներ ունի և գիտի, թե ինչպես օգտագործել դրանք, բայց դրա համար Ուկրաինան պետք է Վաշինգտոնի համար առաջնահերթություն լինի։ Մինչդեռ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայացուցիչները բանակցություններ են վարում Ռուսաստանի հետ, բայց Ռուսաստանը «քիթը ցցում է»,- հայտարարել է Զելենսկին։ Միևնույն ժամանակ, նա զգուշացրել է Մոսկվային, որ Կիևն ունի «բավականին ուժեղ» գործընկերներ, և «նրանք կարող են ձեր քթին խփել, եթե ցանկանան»։

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ընդդիմադիր պատգամավորը փաստացի ստիպեց իշխող կուսակցության պատգամավորներին հարգել զոհված զինվորների հիշատակը

«Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Էդգար Ղազարյանը օգոստոսի 2-ին Ազգային ժողովի առաջին նիստում փաստացի ստիպեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներին հարգել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զոհված պաշտպանների հիշատակը՝ հենց խորհրդարանի…