Թալանել են «Թու-թու-թու լավա»-ի տունը, հատուկ գործիքով բացել ու դատարկել են չհրկիզվող պահարանը

Այսօր թալանել են հայտնի բլոգեր «Թու-թու-թու լավա»-ի՝ Էրիկ Շահբազյանի տունը, հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։

Նա մանրամասնում է, որ տունը գտնվում է Երևանի Նորագավիթ թաղամասում, այնտեղ են ժամանել ոստիկաններ։

Ըստ Շամշյանի՝ բլոգերը երկրում չէ, իսկ գողը կամ գողերը տուն են մտել բակի կողմից, տակնուվրա արել ամբողջ տունը, հատուկ գործիքով կոտրել ու բացել են չհրկիզվող պահարանը, հափշտակել ամենն, ինչ այնտեղ եղել է։

Related Posts

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…

Ոստիկանական «ռեյդ» Մալաթիա–Սեբաստիայում

Պարեկային ծառայությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանում։ «Ուժեղացված ծառայություն է իրականացվում` ոստիկանության մի քանի ծառայությունների ներգրավմամբ: Որևէ դեպք տեղի չի ունեցել: Պարբերաբար է նման ուժեղացված ծառայություն իրականացվում քաղաքում»,-…