Աշխարհում նմանը չունեցող միջուկային «Լիդեր» սառցահատի կառուցումը կավարտվի մինչև 2030 թվականը. Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ նորագույն միջուկային «Լիդեր» սառցահատի կառուցումը, որի հզորությունը 150 ՄՎտ է, կավարտվի մինչև 2030 թվականը։ Ըստ РИА Новости-ի՝ դրա մասին նա հայտարարել է Մոսկվայի ֆիզիկայի և տեխնիկայի ինստիտուտի ուսանողների և շրջանավարտների հետ հանդիպման ժամանակ։

Աշխարհում նմանը չունեցող նավը կառուցվում է Հեռավոր Արևելքի «Զվեզդա» նավաշինարանում։ Պուտինն ընդգծել է, որ «Լիդեր»-ը կկարողանա ճեղքել ցանկացած հաստության սառույց և ունի բացառիկ հզորություն, որն այսօր ոչ մի երկիր չունի։

Պետության ղեկավարը նշել է, որ ռուսական նավատորմում արդեն իսկ գործում է ութ միջուկային սառցահատ, երկու նոր՝ «Չուկոտկա»-ն և «Լենինգրադ»-ը, կառուցվում են, իսկ «Ստալինգրադ»-ի կառուցմանհիմքը նոր է դրվել։ Նա հավելել է, որ Ռուսաստանը կշարունակի յուրացնել Արկտիկան՝ անկախ կլիմայի փոփոխության սցենարներից, թե՛ տաքացումից, թե՛ սառեցումից։

Related Posts

Սյունիքի նախկին մարզպետին հրավիրել են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն. «Հետք»

«Սյունիքի նախկին մարզպետ, Ոստիկանության պետի նախկին առաջին տեղակալ Հունան Պողոսյանը, որդին ու կինը 2025թ. մայիսի 8-ին հրավիրվել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն: Նրանց պատկանող գույքի…

Ինձ համար միակ նորությունն այն էր, որ Հայաստանը 11 միլիոն դոլարով հետախուզական դրոններ է գնել ԱՄՆ–ից. Մարուքյան

Ջեյ Դի Վենսի և Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների վերաբերյալ կարող եմ ասել, որ ինձ համար միակ նորությունն այն էր, որ Հայաստանը 11 միլիոն դոլարով հետախուզական դրոններ է գնել ԱՄՆ–ից։ Այս մասին…