Ռուսաստանը կարող է շարունակել տնտեսական ճնշումը Հայաստանի վրա. փորձագետ

Թեև Ռուսաստանն այս պահին բախվում է տնտեսական ու աշխարհաքաղաքական դժվարությունների և չի կարող կենտրոնանալ Հայաստանի հարցի վրա, այդուհանդերձ Մոսկվան կարող է շարունակել տնտեսական ճնշումը Երևանի վրա: Դրա մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է տնտեսագետ Կարեն Ադոնցը:

Նրա գնահատմամբ՝ նման սցենարի դեպքում հայկական տնտեսությունը շատ լուրջ հետևանքների կբախվի։

Ադոնցը հիշեցրել է, որ Հայաստանից գյուղմթերքի ներկրման նկատմամբ Ռուսաստանի սահմանափակումները կապված են Եվրամիության և ԵԱՏՄ-ի միջև Երևանի ընտրության վերաբերյալ Մոսկվայի սպասումների հետ։

Եվրամիության շուկա հայկական ապրանքների դուրս գալու մասին ներկայիս հայտարարությունները փորձագետն անվանել է դիլետանտական:

«1-2 տոննա արտադրանք ուղարկելը չի նշանակում, որ դուք դուրս եք եկել տվյալ շուկա և զբաղեցրել ձեր տեղն այնտեղ: Դա պահանջում է տարիների աշխատանք՝ ուղղված տվյալ շուկայում դիրքերի ամրապնդմանը:

Այլ կատեգորիայի արդյունաբերական արտադրանքի գծով մենք ոչինչ չունենք, որը կարողանայինք ոչ միայն արտահանել Եվրամիություն, այլև նույնիսկ մտածել դրա մասին: Բացառություն կարող է լինել թերևս միայն սննդի արդյունաբերության ոլորտը»,- նշել է Ադոնցը:

Նրա տվյալներով՝ ընդհանուր առմամբ Հայաստանն արտահանում է շուրջ 140 հազար տոննա գյուղմթերք։ «Ինչպե՞ս կարող ենք մենք նման ծավալներով դուրս գալ եվրոպական շուկա»,- ընդգծել է փորձագետը:

Նա նկատել է, որ Հայաստանի տնտեսության մեջ խնդիրները շատ են, որն աշխատում է հիմնականում արտաքին մուտքերի, պետական պարտքի ավելացման և ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին զբոսաշրջիկների թվի աճի հաշվին:

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ընդդիմադիր պատգամավորը փաստացի ստիպեց իշխող կուսակցության պատգամավորներին հարգել զոհված զինվորների հիշատակը

«Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Էդգար Ղազարյանը օգոստոսի 2-ին Ազգային ժողովի առաջին նիստում փաստացի ստիպեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներին հարգել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զոհված պաշտպանների հիշատակը՝ հենց խորհրդարանի…