Մոսկվայում Սուրբ Վասիլի Երանելու տաճարում հրդեհ է բռնկվել

Մոսկվայի Կարմիր հրապարակում գտնվող Սուրբ Վասիլի Երանելու տաճարում հրդեհ է տեղի ունեցել, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով օպերատիվ ծառայությունների աղբյուրներին։

Նախնական տեղեկություններով՝ հրդեհը բռնկվել է առաջին հարկում՝ տնօրենի աշխատասենյակում, որտեղ այրվել են անձնական իրեր և կահույք։ Հրդեհի մակերեսը կազմել է մոտ 10 քառակուսի մետր։

Հրդեհը մարելու համար դեպքի վայր է ժամանել մոտ տասը հրշեջ հաշվարկ։ Կրակը արագ տեղայնացվել է, ապա ամբողջությամբ մարվել։

Արտակարգ ծառայությունների տվյալներով՝ միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել։ Հրդեհի պատճառները պարզվում են։

Related Posts

ԱՀԱԿ․ Մոսկվայի կենտրոնում պայթյունի պատճառը ինքնաշեն սարքի պայթեցումն է եղել

Մոսկվայի կենտրոնում՝ Կուդրինսկայա հրապարակում գտնվող ռեստորանում տեղի ունեցած պայթյունի պատճառը ինքնաշեն պայթուցիկ սարքի պայթեցումն է եղել, որը, Ազգային հակաահաբեկչական կոմիտեի (ԱՀԱԿ) տվյալներով, անհայտ մի կին փորձել է անցկացնել հաստատություն, հաղորդել…