«Նախիջևանը բռնազավթված է»․ Էրդողան

Nakhijevan Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր լրատվամիջոցների հետ զրույցում պատասխանել է հայ-ադրբեջանական սահմանին շարունակվող լարվածության վերաբերյալ հարցին՝ գրում է ermenihaber-ը։

«Հայաստանն, իհարկե, զավթիչ է։ Գիտեք, որ Հայաստանի զավթողականությունը տարիների, տասնյակ տարիների պատմություն ունի։ Նախիջևանը (հավանաբար շփոթում է Լեռնային Ղարաբաղի հետ․- խմբ․) բռնազավթված է, և Մինսկի եռյակը արդեն 25-30 տարի է՝ այս հարցը թողել է չլուծված, չի կարողացել լուծել։ Իհարկե, պարզ էր, որ հանգամանքները հենց նման զարգացում են ունենալու»,- նշել է Թուրքիայի նախագահը։

Էրդողանը հավելել է, որ Թուրքիան «եղբայր Ադրբեջանին» միայնակ չի թողնի և մինչև վերջ կաջակցի։ «Այս ընթացքում ես խոսում եմ պարոն Ալիևի հետ, և երեկ Ադրբեջանից մի պատվիրակություն էին ուղարկել։ Պատվիրակությունը և մեր պաշտպանության նախարարն ու հրամանատարները համապարփակ քննարկումներ են արել։ Ես էլ իրենց հետ հեռախոսազրույց եմ ունեցել։ Ինչպես եղել է Կովկասի պայքարում, այսօր էլ Ադրբեջանի և մեր ադրբեջանցի եղբայրների կողքին ենք և շարունակելու ենք նրանց կողքին լինել»,- հայտարարել է նա։

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…