Ryanair-ի դեպի Իտալիա չվերթի հետ խնդիրներ են եղել. Տաթեւիկ Ռեւազյան

Ryan air-i trichqy xndir uni

Ryanair-ի՝ դեպի Իտալիա վաղվա չվերթը կարող է հետաձգվել: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասաց Քաղավիացիայի կոմիտետի նախագահ Տաթեւիկ Ռևազյանը:

«Վաղվա հետ կապված փոքր խնդիր կարող է առաջանալ. Իտալիայում որոշել են գործադուլ անել կարգավարները, դա ազդելու է Ryanair-ի վրա»,-ասաց Ռեւազյանը՝ հավելելով, որ օրվա ընթացքում ավելի պարզ կլինի, թե ինչ է լինելու:

Նրա պնդմամբ՝ սկզբում Հայաստանի չվերթները առհասարակ չեղարկվել էին, ինչից հետո նա կապ է հաստատել Ryanair-ի ղեկավարության հետ, և հիմա չվերթները լինելու են, սակայն՝ ուշացումներով: Ռեւազյանն ասաց, որ առաջին իսկ ինֆորմացիայի դեպքում նրանք կայքում կհրապարակեն այն, և որ այստեղ չկա ոչ Ryanair-ի, ոչ էլ իրենց մեղավորությունը:

Ժաննա Ջեյրանյան

 

armtimes.com

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…