Ֆուդ սիթիի ֆեյսբուքյան էջի վարկանիշն արդեն իջել է 1,9. հաճախորդները բողոքում են հայկական ծիրանի բացակայությունից

Food city

Ֆուդ սիթիի ֆեյսբուքյան էջի վարկանիշն արդեն իջել է 1,9։ Հաճախորդները դժգոհում են, որ սուպերմարկետում հայկական ծիրան չկա։ 

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Աննա Հակոբյանի մամուլի խոսնակ Հասմիկ Հարությունյանը՝ նշելով, որ բացասական Review-ներն այնքան շատ են, որ էջի համակարգը կախել է:

Հիշեցնենք, որ Food Sity-ում արգելել էին  հայկական ծիրան վաճառել: Շուկա մուտք գործել չեն թողել եւ այնտեղից վռնդել են անգամ ՀՀ դեսպանության աշխատակիցներին: Պարզվել է, մթերքի այդ շուկայի սեփականատերերը ադրբեջանցիներ են: Հայկական համայնքի ու ֆեյսբուքահայերի աջակցությամբ թույլ չտրվեց հայակակն ծիրանը փչանա ու ոչնչանա, վաճառքը կազմակերպվեց այլ հատվածում, գործարար Սամվել Կարապետյանը կազմակերպել էր հայկական բեռնատարների մուտքը մեկ այլ շուկ՝ առանց տարածքի համար վճարի: Հայկական ծիրանը շատ արագ սպառվեց, տարածքում են արդեն նոր բեռնատարներ՝ հայկական սալորով ու այլ մթերքներով:

armtimes.com

https://www.facebook.com/hasmik.harutyunyan.90/posts/3237931122916327

Related Posts

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…