2 օր առաջ դատավոր Գեւորգ Նարինյանը ինքնավնասման փորձ էր արել եւ տեղափոխվել «Թիվ 1 համալսարանական հիվանդանոց. armtimes

inqnavnasum

Armtimes.com ՀՀ սնանկության դատարանի դատավոր Գեւորգ Նարինյանը կալանավորվել է:

«Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան այս մասին տեղեկացրեց Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի ղեկավար Արմեն Ասլանյանը:

Կալանավորելու որոշումը այսօր կայացրել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրրոսյանի նախագահությամբ՝ այդպիսով բավարարելով Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը:

Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը մեր հարցին ի պատասխան տեղեկացրեց, որ Գեւորգ Նարինյանը տեղափոխվել է «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ:

Այս պահին դեռ հայտնի չէ՝ կոնկրետ ինչում է մեղադրվում դատավորը: ԱԱԾ մամուլի կենտրոնից տեղեկացրին միայն, որ դրա վերաբերյալ առաջիկայում պաշտոնական հաղորդագրություն կլինի:

Մեր տեղեկություններով՝ Գեւորգ Նարինյանը 2 օր առաջ ինքնավնասման փորձ էր արել եւ տեղափոխվել «Թիվ 1 համալսարանական հիվանդանոց»: Հիվանդանոցի մամուլի խոսնակ Շուշան Դանիելյանը մեր հարցին ի պատասխան տեղեկացրեց, որ Նարինյանն իրենց դիմել է հուլիսի 17-ի լույս 18-ի գիշերը եւ համապատասխան բուժօգնություն ցուցաբերելուց հետո դուրս է գրվել հիվանդանոցից: Թե ինչ վնասվածքներ է նա ունեցել՝ Դանիելյանը չմանրամասնեց՝ նշելով, որ դրանք անձի անհատական տվյալներ են:

Հիշեցնենք՝ հուլիսի 17-ին դատախազությունը հայտնեց, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը միջնորդություններ է ներկայացրել ՀՀ բարձրագույն դատական խորհրդին՝ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործի շրջանակներում 2 դատավորների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրանց ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու նպատակով: Ժամեր անց ԲԴԽ-ն տեղեկացրեց, որ քննության առնելով միջնորդությունները՝ որոշել է համաձայնություն տալ ՀՀ սնանկության դատարանի դատավորներ Գևորգ Նարինյանի և Արա Կուբանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն:

ԱԱԾ-ն միջնորդություն է ներակայցրել նաեւ դատավոր Արա Կուբանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար, որը մակագրվել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն եւ Նորք Մարաշ նստավայրի դատավոր Աննա Մաթեւոսյանին: Միջնորդության վերաբերյալ որոշում դեռեւս չկա:

Նարինյանն ու Կուբանյանը Սնանկության դատարանի դատավոր են 2018 թվականից:

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…