Մոսկվան «պարզապես պարտավոր է Հայաստանի վրա ռազմական հարձակման դեպքում կատարել իր պարտավորությունները ՀԱՊԿ շրջանակում». Զատուլին

Partavor e pashtpanel

Անշուշտ, Հայաստանի դեմ ագրեսիայի դեպքում Մոսկվան կկատարի իր պարտավորությունները որպես ՀԱՊԿ անդամ։ Այդ մասին «Կոմսոմոլսկայա պրավդային» ասել է ՌԴ Պետդումայի փոխնախագահ, ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինը:

Հարցին, թե արդյոք Ռուսաստանը կգործադրի ՀԱՊԿ-ի գործիքակազմը, եթե շարունակվի հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունը, նա նշել է, որ Մոսկվան «պարզապես պարտավոր է Հայաստանի վրա ռազմական հարձակման դեպքում կատարել իր պարտավորությունները պայմանագրով»:

«Բայց դա չի նշանակում, որ մենք պետք է նետվենք դանակի վրա «հանուն հայրենիքի” բղավելով։ Եվ, առավել ևս, մենք թույլ չենք տա, որ մեզ մանիպուլյացիայի ենթարկեն։ Իսկ ի պաշտպանություն հայ ժողովրդի մենք անպայման ելույթ ենք ունենալու։ Ինչպես նաև հայ ժողովուրդը, հուսով եմ, հանդես կգա ի պաշտպանություն մեր ընդհանուր արժեքների», — նշել է նա:

«Մենք դեմ ենք հակամարտության սահմանների ընդլայնմանը, սակայն դրա բոլոր մասնակիցները պետք է հստակ հասկանան, թե նրանք ինչ ռիսկի են դիմում։ Մենք չէինք ցանկանա, որ Բաքուն կամ Երևանն իրենց ներքաղաքական խնդիրների պատճառներով ապակայունացնեին սահմանային իրավիճակը հատկապես համաճարակի և տնտեսական ճգնաժամի ֆոնին: Իսկ այդ պահը նույնպես առկա է: Ժողովրդին հանապազօրյա խնդիրներից պատերազմով շեղելը գայթակղիչ, բայց անթույլատրելի գաղափար է»,- նշել է փոխոսնակը։

Նշենք, որ օրերս ադրբեջանական ԱՊԱ գործակալությանը տված հարցազրույցում Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ երկրների հետ աշխատանքի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը մասնավորապես ընդգծել է, որ հիմարություն է մտածել, թե ՀԱՊԿ-ը պետք է մտնի պատերազմի մեջ Ադրբեջանի հետ Հայաստանի համար: «Դրան ոչ ոք չի գնա»,- հավաստել է պատգամավորը:

 

infoport.am

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…