ԱՄՆ–ում սպանել են «Նոյյան տապան» գրախանութի սեփականատիրոջը. freenews.

spanel en

Այսօր ԱՄՆ-ում` Լոս Անջելեսի իր տանը, սպանվել է վերջին տարիներին ԱՄՆ-ում բնակություն հաստատած գործարար, Երևանում գտնվող «Մարկո պոլո» սրճարանի նախկին սեփականատեր Արմեն Սահակյանը, իսկ վերջինիս կինը ծանր վիրավորվել է: Տեղեկությունը հայտնում է freenews.am–ը։

Արմեն Սահակյանը նաև «Նոյյան Տապան» գրախանութի սեփականատերն էր: Ըստ կայքի` գործարարին սպանել են երկու մեքսիկացի վարձկաններ: Սահակյանին հաջողվել է կրակել և սպանել նրանցից մեկին, մինչդեռ մյուս մեքսիկացուն հաջողվել է կրակել և սպանել գործարարին, ինչպես նաև ծանր վիրավորել վերջինիս կնոջը, այնուհետև լքել դեպքի վայրը:

«Այս պահին Սահակյանի կինը գտնվում է հիվանդանոցում, բժիշկները փորձում են փրկել նրա կյանքը: Հայ համայնքում լուրեր են շրջանառվում, որ Արմեն Սահակյանին սպանել են տեղի հայերից ոմանց պատվերով»,– հայտնում է լրատվամիջոցը:

Կայքը նշում է նաև, որ գործարարը 3 անչափահաս երեխա ուներ

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…