Երեք ադրբեջանցի մեղադրվում են խուլիգանության համար

Meghadranq

Մոսկվայի Կուզմինսկի շրջանային դատարանը կալանավորելու որոշում է կայացրել խուլիգանության վերաբերյալ քրեական գործի՝ ծագումով ադրբեջանցի երեք մասնակցի վերաբերյալ, որը  կապված է Մոսկվայում հայերի և ադրբեջանցիների միջև կոնֆլիկտի հետ:

«Դատարանը Վալիևի, Համիդովի և Զահիդովի նկատմամբ երկու ամսով կալանավորելու վճիռ է կայացրել»,- ասվում է դատարանի մամուլի ծառայության հաղորդագրությունում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մոսկվայում ոստիկանությունը ձերբակալել է հայերի և ադրբեջանցիների միջև բախումների 9 մասնակցի: Այս մասին հայտնել են ՌԴ ՆԳՆ գլխավոր վարչության մամուլի ծառայությունից։

Հիշեցնենք, որ հուլիսի 24-ի գիշերը Մոսկվայում մի խումբ ադրբեջանցիներ ագրեսիվ կերպով, կազմակերպված հարձակվել են տեղի մի շարք հայ բնակիչներ վրա, ծեծի ենթարկել նրանց, հայհոյել, մեկ այլ խումբ էլ հարձակվել է հայկական պետհամարանիշերով ավտոմեքենաների վրա, փշրել ապակիները, ծեծի ենթարկել վարորդներին:

 

 

auroranews.am

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…