Ողբերգական դեպք Երևանում․ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում 2 օրեկան նորածին է մահացել

2 amsekan

Այսօր, հուլիսի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Քիչ առաջ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում մահացել է 2 օրեկան նորածին աղջիկ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեխան ծնվել է 2 օր առաջ Գեղարքունիքի մարզի բժշկական կենտրոններից մեկի ծննդատանը, այսօր երեխայի վիճակը վատացել է, և նրան տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղ էլ մահացել է։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ երեխայի հարազատները կատարվածի մասին արդեն դիմել են Ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղ փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Երեխայի 28-ամյա մայրն այս պահին գտնվում է հիվանդանոցում, բժիշկների հսկողության տակ, իսկ աղջնակը նրանց առաջնեկն էր, և ծնողները երեխայի մահվան մեջ մեղադրում են իրենց մարզի բժշկական կենտրոնի բժիշկներին, այլ ոչ թե «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բժիշկներին, ասելով, որ «Սուրբ Աստվածամայրում» ամեն ինչ արել են երեխայի կյանքը փրկելու համար, և իրենց հոգատար վերաբերմունքի են արժանացրել, սակայն անզոր են եղել։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

shamshyan.com 

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…