Երեւան քաղաքի Ռուբինյանց եւ Սեւակի փողոցների խաչմերուկում կկատարվի երթեւեկության կազմակերպման փոփոխություն

popoxutyun poxocnerum

Տեղեկացնում ենք, որ խաչմերուկի թողունակությունը մեծացնելու նպատակով 2020 թվականի հուլիսի 29-ին Երեւան քաղաքի Ռուբինյանց եւ Սեւակի փողոցների խաչմերուկում կկատարվի երթեւեկության կազմակերպման փոփոխություն:

Փոփոխության արդյունքում Ռուբինյանց փողոցում՝ խաչմերուկի մոտակա երկու կողմի հատվածներում, հանդիպակաց երթեւեկության հոսքերը բաժանող առանցքային կրկնակի հոծ գծանշման տեղափոխության միջոցով կկազմակերպվեն լրացուցիչ 4-րդ երթեւեկելի գոտիներ, որոնց շնորհիվ հնարավոր կլինի հետադարձերը եւ դեպի Սեւակի փողոց ձախ շրջադարձերը կատարել առանձնացված գոտիներից՝ չխոչընդոտելով ուղիղ երթեւեկող տրանսպորտային միջոցներին: Միաժամանակ, կարգելվի Ռուբինյանց փողոցի 1-ին եւ Սեւակի փողոցի 2-րդ երթեւեկելի գոտիներից ուղիղ երթեւեկությունը։

 

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…