Առաջիկա 3 տարում եւս պետությունը կվճարի սահմանապահ բնակիչների գազի, լույսի, ոռոգման վճարների՝ 50%-ը, գույքահարկի՝ 100%-ը

kvchari

ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ առաջիկա տարիների ընացքում փոխհատուցումներ են ստանալու սահմանապահ գյուղերի բնակիչները: Օրենսդրական նախագիծն արդեն իսկ դրվել է շրջանառության մեջ: Առավել մանրամասնելով՝ Գաբրիելյանը գրել է.

Առաջիկա երեք տարում եւս պետությունը մասամբ կվճարի սահմանապահ բնակիչների սպառած
-50% էլեկտրաէներգիան
-50% բնական գազը
-50% ոռոգման ջուրը

ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ կվճարի սահմանապահի
100% հողի հարկը
100% գույքահարկը

ԱՅՍՈՒՀԵՏ սահմանապահ աշակերտներին դասագրքերը կտրվեն
50% զեղչված կամ
ԱՆՎՃԱՐ

Ադրբեջանական վայրագություններից վնասված բնակելի տները՝ օրենքի ուժով
100% կվերականգնվեն անվճար (աշխ. սկսվել են)

Սպանված գյուղ. եւ/կամ մթերատուկենդանիների համար կտրվի
100% փոխհատուցում սպանված մսատու կենդանիների համար

Աստված մի արասցե, վիրավորվելու հետեւանքով հաշմանդամության կարգ ձեռք բերելու դեպքում միանվագ
1-3 մլն դրամ + անվճար բուժօգնություն
5 մլն դրամ զոհվածի ընտանիքին

«Սիրելի հայրենակիցներ, սիրով տեղեկացնում եմ, որ կառավարության քննարկումներից հետո Էդուարդ Աղաջանյանն արդեն իսկ շրջանառության մեջ է դրել իմ եւ Սիփան Փաշինյանի հեղինակած օրենսդրական նախագիծը։ Օրենքի այս լրացումներն ու փոփոխությունները հակառակաորդի ուղիղ նշանառության տակ գտնվող շուրջ 36 բնակավայրերում ապրողներին հնարավորություն կտա մինչեւ 2024թ. հունվարի մեկը պետությունից ստանալ վերոնշյալ աջակցությունները։
Հ.Գ. Գործընկերներ այլ պատգամավորի հետ այս պահին աշխատում ենք ուսման վարձերը եւ մանկապարտեզները փոխհատուցելու տարբերակների վրա»,- գրել է պատգամավորը:

https://www.facebook.com/sisak.gabrielyan/posts/3062352053845834

Related Posts

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…