Ավարտվել է ռեստորանային համալիրի գլխավոր մենեջերի կողմից կատարված հափշտակության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը

Xaxamol

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ավարտվել է ռեստորանային համալիրի գլխավոր մենեջերի կողմից առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Երևան քաղաքի 35-ամյա բնակիչը, 2019թ. օգոստոսից աշխատելով Արմավիրի մարզի Փարաքար համայնքում գտնվող ռեստորանային համալիրում՝ որպես գլխավոր մենեջեր, լիազորված լինելով հաճախորդներից ստանալ պատվերների գումարները և անձամբ մուտքագրել դրամարկղ, սպորտային խաղադրույքներ կատարելու և անձնական կարիքները հոգալու նպատակով, 2019թ. սեպտեմբերից մինչև նոյեմբերի 17-ն ընկած ժամանակահատվածում իր աշխատանքային դիրքն օգտագործելով, ռեստորանային համալիր այցելած հաճախորդներից ստացել է ընդհանուր 4.654.800 ՀՀ դրամ գումար, որը չի մուտքագրել ռեստորանային համալիրի դրամարկղ՝ այդ կերպ հափշտակելով համալիրին պատկանող առանձնապես խոշոր չափերի հասնող դրամական միջոցները:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ նշված ռեստորանային համալիրի գլխավոր մենեջերին մեղադրանք է առաջադրվել՝  ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (յուրացնելը կամ վատնելը) 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:

ԾանուցումԵնթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղքանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանիօրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…