Արևային կայաններ և մեծ խնայողություններ` Նոյեմբերյանում ՀՏԶՀ

aryain panelner

ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամն` ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության միջոցներով իրականացնում է ՏԻՄ բարեփոխումների ծրագիր, որի շրջանակում, ի թիվս բազմաթիվ այլ ներդրումների, 30 միլիոն դրամով նախատեսվում է արևային կայանների տեղադրում` Նոյեմբերյան խոշորացված համայնքում: Արևային առաջին կայանն արդեն տեղադրվել է Նոյեմբերյանի մշակույթի տան տանիքին: Այն ունի 20 կվտ. հզորության և տարեկան արտադրելու է մոտ 25000 կիլովատ/ժամ էլեկտրաէներգիա: Մինչև սեպտեմբեր այստեղ նախատեսվում է 80 կվտ գումարային հզորության ևս չորս կայանի տեղադրում և շահագործում, որոնցից երկուսը կտեղադրվեն Բարեկամավան սահմանամերձ բնակավայրի խմելու ջուր մատակարարող պոմպակայանների վրա: Ծրագրի հաջող ավարտից հետո Նոյեմբերյան խոշորացված համայնքը տարեկան կունենա շուրջ հինգ միլիոն դրամի խնայողություն:

ՀՏԶՀ մամուլի ծառայություն 

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…